Տեսչական մարմինները վերսկսել են հակահամաճարակային կանոնների պահպանման հետ կապված մշտադիտարկումները

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրասնպորտային անվտանգության մասնագետները, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի  մասնագետները և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման համատեքստում օգոստոսի 19-ի վաղ առավոտից վերսկսել են Երևանի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջաններում գործող հանրային տրանսպորտի նկատմամբ համատեղ մշտադիտարկման աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։

Տեսչական մարմինների մասնագետներն ու Պարեկային ծառայողները կանգառներում, ինչպես նաև շրջիկ կարգախմբերով մշտադիտարկել են մոտ 200 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել են իրավախախտման մի շարք դեպքեր։ Վերահսկողության արդյունքում որոշ դեպքերում տրվել են պարտադիր կատարման ցուցումներ, որոշ դեպքերում՝ գրավոր նախազգուշացումներ։ Մի քանի խախտումների դեպքում էլ կազմվել են վարչական արձանագրություններ։

«Տեսչական մարմինների կողմից Երևանի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը կլինի շարունակական»։

Կրկին հիշեցնում ենք, որ պետք է խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները, փակ տարածքներում պարտադիր դիմակ կրել,- հայտնում են ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից: