ՀՖՖ-ն զարգացնելու է «Հենակներով ֆուտբոլը» Հայաստանում
ՀՖՖ-ն շարունակում է հետամուտ մնալ «Ֆուտբոլը բոլորի համար» կարգախոսին և քայլեր է ձեռնարկում` Հայաստանում ֆուտբոլի բոլոր տեսակները զարգացնելու համար:
Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ հանդիպում, որին ներկա էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները և Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորներ: