Եթե Սերժ Սարգսյանի վերարտադրությունը հնարավոր եղավ կանխել, դրան հաջորդող ամենահավանական սցենարը իշխանափոխությունն է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

«Մեզնից յուրաքանչյուրը պիտի որոշի՝ ինքը քայլ անո՞ւմ է, թե՞ չի անում: Ես իմ քայլն անելու եմ»,- Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետի պատշտոնի ստանձնման դեմ պայքարի տարբերակների շուրջ «Ելք» դաշինքում առկա տարաձայնություններին:

Փաշինյանը տեղեկացրեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկած ճանապարհային քարտեզի շուրջ դաշինքում քննարկումները դեռևս շարունակվում են: «Ելք» խմբակցության ղեկավարի խոսքով՝ այդ քննարկումների արդյունքում բացառվում է այնպիսի սցենար, որ «Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը կանխելուն ուղղված որևէ դիմադրություն չլինի»:

«Քննարկումների թեման այն մասին է, թե ինչ պետք է արվի, ինչ ֆորմատով պետք է արվի և ինչ ժամանակացույցով»,- ներկայացրեց ընդդիմադիր պատգամավորը:

Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնը ստանձնելու դեմ պայքարի միակ եղանակը համարո՞ւմ են փողոց դուրս գալը, Փաշինյանը պատասխանեց. «Ուրիշ ի՞նչ եղանակ կա, ուղղակի բնության մեջ այլ տարբերակ չկա: Այն, ինչը մեզ համար կարող է ընդունելի լինել, դա խաղաղ ժողովրդական կամարտահայտումն է, ընդ որում՝ շատ հստակ է՝ եթե տեղի ունենա այդ կամարտահայտումը, Սերժ Սարգսյանի երրրորդ ժամկետը հնարավոր կլինի կանխել, եթե տեղի չունենա, ապա դա հնարավոր չի լինի կանխել»:

«Ելք» դաշինքում այս հարցի շուրջ տարաձայնություններ կան, և դաշինքի անդամները դա չեն հերքում: Մասնավորապես՝ լրատվամիջոցների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության տարբեր ներկայացուցիչներ փողոցային պայքարի տարբերակին կողմ չեն արտահայտվել: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե դաշինքում ի վերջո կոնսենսուս չլինի, ապա կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է իր գործողությունների վերաբերյալ որոշում կայացնել: «Այնպես չէ, որ սա աննախադեպ երևույթ է «Ելք» դաշինքի պատմության մեջ: Դաշինքի կուսակցությունները բացի համատեղ քաղաքական գործունեությունից ունեն, ունեցել են և կունենան նաև ոչ համատեղ քաղաքական գործունեություն»,- շարունակեց ընդդիմադիր գործիչը:

Մեր հստակեցնող հարցին՝ սա կարելի՞ է համարել ամենածանր քննարկումը՝ «Ելք»-ի ձևավորումից հետո, պատգամավորը պարզաբանեց՝ ծանր քննարկումներ միշտ էլ եղել են և կլինեն: Ապրիլի 9-ին կլրանա գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, որից հետո խորհրդարանական խմբակցությունները կներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին, ապա խորհրդարանի կողմից կընտրվի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ բացի Սերժ Սարգսյանից Հանրապետականն այլ թեկնածու չունի: «Հիմա ամբողջ օրենսդրության միջոցով Սերժ Սարգսյանի վրա ուզում են դաջել ՀՀ վարչապետ: Սկսած տնից, հասցեից, կոշիկից և պիջակի ռազմերից: Հանրապետականը չունի վարչապետի այլ թեկնածու, եթե Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, Հանրապետական կուսակցությունը փլուզվելու է մեկ շաբաթվա ընթացքում»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան