«Կարտոֆիլի դեֆիցիտ կա, չեմ բացառում, որ գինը թանկանա»․Ազատանի ֆերմերները տուժել են

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Շիրակի մարզի կարտոֆիլ արտադրող ամենամեծ համայնքի՝ Ազատանի ֆերմերներից մեկը՝ Գևորգ Աբրահամյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ կարտոֆիլի բերքի դեֆիցիտ կա, հետևաբար և գնի բարձրացում կնկատվի շուկայում, քանի որ գյուղացիներն այս տարի մեծ խնդրի առաջ կանգնեցին՝ ինչպես երաշտի, այնպես էլ Կառնուտի ջրամբարում համապատասխան քանակությամբ ջուր չկուտակելու պատճառով։

«Հիշում եք մեր բողոքի ակցիաները, սակայն մեր խնդիրն այդպես էլ չլուծվեց։ Իմ օրինակով ասեմ, երկու հեկտար ցանել եմ, բայց ոչ մի ակնկալիք չունեմ բերք ստանալու առումով։ Երկու հեկտարից կես հեկտարը դրսից ներկրված էլիտար սերմ է։ Ես հողամաս էի գնել կարտոֆիլ ցանելու համար, վճարածս գումարը ու դրա վրա արած ծախսերը մոտ 17-18 հազար դոլար են կազմում ու այսօր պատմության մեջ եմ հայտնվել։ Առանց չափազանցության հիմա այդտեղից 170 հազար դրամի ակնկալիք չունեմ։

Հացահատիկի բերքից ոչ մի բան չենք ստացել, բայց ցորենի գինը դեռ պահպանվում է, մեծ թանկացում չի եղել՝ 5-10 դրամով է թանկացել, իսկ կարտոֆիլի մի կիլոգրամը շուկայում այս պահին 200-220 դրամ է, բայց դեֆիցիտ կա ու միանշանակ գնի փոփոխություն կլինի։ Ասեմ, որ 20 օր առաջ կարտոֆիլի մեկ կիլոգրամի արժեքը շուկայում հասավ մինչև 300 դրամի, բայց քանի որ բերքահավաքը սկսվեց, դա գնային որոշակի փոփոխություն բերեց, էժանացավ։ Բայց որ շատ քիչ է բերքը, դեֆիցիտ կա այս ապրանքատեսակի, դա փաստ է, թե ՛ երաշտի, և թե՛ Կառնուտի ջրամաբարում ջուր չլինելու պատճառով այսօր շատ վատ վիճակում ենք հայտնվել։

Ինձանից Պաշտպանության նախարարությունը խնդրում է որակյալ ապրանք՝ բանակին մատակարարելու համար, ասում եմ՝ ցավալիորեն չունեմ ապրանք, իմ դաշտերը չեն ջրվել։ Չկա այդպիսի ֆերմեր, որ բանկերում պարտականություններ չունենա, ի՞նչ ձևի պիտի այս պատմության տակից դուրս գանք, չգիտեմ։

Վերջերս կարտոֆիլ ներկրել էին Իրանից, բայց համոզվել են, որ եկամտաբեր չէ», -ասաց Գևորգ Աբրահամյանը։

Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանն էլ տեղեկացրեց, որ գյուղում բերքի նվազագույնը 30-40 տոկոսն արդեն իսկ կորցրել են՝ թե՛ հացահատիկը, թե՛ կարտոֆիլը։ Ըստ համայնքապետի, հացահատիկ ընդհանրապես չկա, եղած բերքն էլ նվազ է, սերմնացուի համար ոչ պիտանի։

«Մենք պարենի արտադրության միակ երաշխավորն ենք, մեզ պետք չէ դիտարկել որպես գյուղատնտեսության բիզնեսի ներկայացուցիչներ»,-ասում է համայնքապետը։

Արմիկ Մովսիսյան