Էականորեն աճել է էլեկտրոնային ծառայությունների կիրառման մակարդակը

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի նիստ: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Թվայնացման փորձագիտական խմբի ղեկավար Սուրեն Քրմոյանը ներկայացրել է խորհրդի գործունեության 2 տարվա ընթացքում կատարված աշխատանքը.  քննարկվել են շուրջ 25 ծրագրային և ռազմավարական փաստաթղթեր: Շարունակական աշխատանք է  տարվում թվային նույնականացման, պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման համակարգերի, էլեկտրոնային լիցենզիաների, անհատական և հրապարակային ծանուցումների, էլեկտրոնային արդադատության միասնական համակարգերի ներդրման և թվային օրակարգի մի շարք այլ ուղղություններով: Վերանայվել և բարելավվել են 101 ծառայության բիզնես գործընթացները, մի շարք պետական մարմիններում փորձնական գործարկվել է քաղաքացիների հետ հետադարձ կապի ապահովման hամակարգը: Ս. Քրմոյանի խոսքով՝ Covid-19-ով պայմանավորված՝ էականորեն աճել է էլեկտրոնային ծառայությունների կիրառման մակարդակը:

Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակում, քննարկվել են առաջիկա անելիքները: Արծարծվել են պետական ծառայությունների մատուցման միասնական քաղաքականության իրականացմանը, բիզնես գործընթացների պարզեցմանը, էլեկտրոնային համակարգերի և հարթակների փոխգործելիության ապահովմանը, թվայնացման մակարդակի շոշափելիությանը, հանրային իրազեկման կարևորությանը վերաբերող հարցեր:

Վարչապետը, կարևորելով կատարված աշխատանքը, միաժամանակ ընդգծել է՝ անհրաժեշտ է վերլուծել թվային օրակարգի իրականացման դինամիկան, գնահատել միջանկյալ արդյունքները և դրա հիման վրա նախանշել ոլորտի զարգացման ուղղությամբ հետագա անելիքները: «Պետք է հստակ ցուցիչներով գնահատենք, թե թվայնացման օրակարգի իրականացման գործընթացում ուր ենք հասել, թվայնացման ինչ մակարդակ ունենք և որ ուղղությամբ շարունակենք», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին ներկայացնել վիճակագրական վերլուծություն, որը թույլ կտա գնահատել գործող թվային ծառայությունների արդյունավետությունը: