«Հանուն Հանրապետության» անդամները հանդիպում են ունեցել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր «Հանուն Հանրապետության» կուսակցության քաղաքական խորհրդի անդամները՝ կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովում հանդիպել են Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին և նույն հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանին։ Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծման իրավիաճակի և դրա ապաէսկալացման ուղիների, նորընտիր խորհրդարանում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգային առաջնահերթությունների, զինված ուժերի արդիականացման և այդ թվում ռազմական հետախուզության և հակահետախուզության գործունեության արդյունավետության բարձրացման և ինստիտուցիոնալ զարգացման, ռազմական կրթության մակարդակի և գրավչության բարձրացման հետ։

Այս համատեքստում մեծապես կարևորվեց զինված ուժերում առկա թերությունների հայտնաբերման և հաղթահարման հարցը և որպես այս ուղղությամբ կատարվելիք հիմնարար քայլ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը։

«Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ անձնական և մասնագիտական ամենալայն մասնակցությունն ունենալու ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներին։

Ձեռք բերվեց պայմանավորվածություն ըստ անհրաժեշտության կազմակերպել պարբերական կոնսուլտացիաներ՝ ռազմապաշտպանական ոլորտի առաջանցիկ զարգացման օրակարգի կենսագործման հարցում ջանքերն ու հնարավորությունները մեկտեղելու համար։