Ալիևն ասաց՝ չեն հեռանա ՀՀ տարածքից, բայց փոխվարչապետերի եռակողմ աշխատանքը վերսկսվեց․ սա մտահոգիչ է․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

19.11.2024 | 14:16
Չունենք բավարար քանակի հետազոտություններ, որոնք տնտեսության զարգացմանը նպաստեն․ ԲՈԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 14:14
«Թափթփուկ», «վեր ընկի տեղդ»․ թեժ լեզվակռիվ՝ ավագանու նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 14:05
ՀՀ նախագահը 2 նախարարի ազատել է զբաղեցրած պաշտոնից
19.11.2024 | 14:00
Անտեսվում է պետության գիտական հետազոտությունների, փորձարարական մշակումների պատվիրատուի դերը․ Շահվերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 13:53
Շրջակա միջավայրի փոխնախարար Արա Մկրտչյանն ազատվել է պաշտոնից
19.11.2024 | 13:49
Կարեն Գիլոյանն ընդունել է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության մրցավարական պատվիրակներին
19.11.2024 | 13:41
Կոշիկների խանութներում ավելի շատ են զեղչեր անում, քան դուք՝ դպրոցականներին ու ուսանողներին․ Զարոկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 13:30
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային՝ չհյուրընկալել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին
19.11.2024 | 13:25
Վիճաբանություն` Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 13:18
Քառօրյա և 44-օրյա պատերազմի զոհերի ընտանիքների համար քննարկվելու է անվճար ուղևորության տարբերակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 13:11
Պուտինը հաստատել է Ռուսաստանի թարմացված միջուկային դոկտրինը
19.11.2024 | 13:07
Վրաստանում իրավապաշտպանները պահանջում են դադարեցնել խաղաղ ցուցարարների անօրինական ձերբակալությունները
19.11.2024 | 12:58
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 12:56
Գիտաշխատողների վարձրատրության մինչև 300 տոկոս բարձրացում ունենք, գրավչությունը բարձրացել է․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 12:45
ՌԴ-ն ուկրաինական Սումիի մարզում ԱԹՍ-ով հանրակացարանի է հարվածել․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Հայ-ադրբեջանական հակամարտության, սահմանային խնդիրների և Արցախի մասին զրուցել ենք քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ։

— Պարո’ն Պողոսյան, Ադրբեջանը գրավել է հայկական տարածքը, և երբ Իլհամ Ալիևը խոսում է այս մասին, ասում է՝ չեն նահանջելու, և եթե կարիք տեսնեն, ապա նաև այլ տեղերում կդնեն իրենց դրոշը՝ որտեղ ցանկանան։ Ի՞նչն է հիմա հետ պահում Ալիևին։

— Տեսեք, հիմա հետաքրքիր վիճակ ունենք։ Ըստ մեր պետական դիրքորոշման՝ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։ Փաստորեն ՀՀ-ն ընդունում է, որ իր տարածքի թեկուզ փոքր հատված, բայց փաստացի օկուպացված է Ադրբեջանի Հանրապետության կողմից։

Մենք գիտենք, որ 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծվեց այդ միջկառավարական հանձնաժողովը՝ երեք փոխվարչապետերի մասնակցությամբ, որը քննարկում էր տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցը։ Այնուհետև, սկսած մայիսից, կարծես թե այդ գործընթացը սառեցվեց, ընդ որում՝ երկու պատճառ էր առաջ բերվում․ առաջինը՝ Հայաստանում սպասվող արտահերթ ընտրությունները և ներքաղաքական լարված վիճակը, երկրորդ պատճառը նա է, որ քանի դեռ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել այդ տարածքները, ՀՀ-ն մտադիր չէ շարունակել այս հանձնաժողովի գործունեությունը։

Սակայն հիմա տեսնում ենք, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է այդ տարածքները պահել օկուպացված, այլև երեկ Ալիևը հայտարարեց, որ այդ տարածքները ադրբեջանական են։ Ինքը հստակ հայտարարեց, որ այդ տարածքները, Սև լիճը ադրբեջանական են, հետևաբար խոսք չի կարող լինել այդ տարածքների վերադարձի մասին։ Սակայն դրան զուգահեռ երեկ երեկոյան Ռուսաստանի կառավարության կայքում հրապարակվեց տեղեկույթ, որ երեկ տեղի է ունեցել այդ եռակողմ միջկառավարական հանձնաժողովի հերթական կամ նոր նիստը, ինչը նշանակում է, որ այդ գործընթացը վերսկսվել է։ Եվ այստեղ որոշակի հարցեր են առաջանում։

Այս բոլորը բավականաչափ մտահոգիչ են։ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է իր դիրքորոշումներում նահանջ ապրել՝ նույնիսկ 2021-ի մայիսի 12-ից հետո ընկած հատվածում։

Ռուսական կողմը, որ Արցախում անվտանգության փաստացի երաշխավորն է, հիմա զուսպ հայտարարություններ է անում, երբ կրակոցներ են լինում։ Ի՞նչ է լինելու։

— Իմ գնահատմամբ՝ ռուսները Արցախում են բավականաչափ երկար ժամանակով։ Սակայն առկա իրավիճակը իրենց լիովին բավարարում է։ Այսինքն Ռուսաստանի տեսակետից հիմա ի՞նչ է Արցախի կարգավիճակը։ Դա դե յուրե Ադրբեջանի տարածք է, քանի որ Ռուսաստանը Արցախի անկախությունը չի ճանաչել և գրեթե բացառում եմ, որ ճանաչի, եթե իհարկե Ադրբեջանը ինչ-որ լայնածավալ հարձակում չանի, և ռուս խաղաղապահներ չզոհվեն, ինչպես ասենք եղավ 2008 թվականին Հարավային Օսիայում կամ Աբխազիայում։ Հետևաբար Ռուսաստանի ներկա վիճակը ձեռնտու է․ այսինքն տարածք, որը դե յուրե և միջազգայնորեն և ըստ Ռուսաստանի՝ Ադրբեջանի տարածք է, դե ֆակտո՝ գտնվում է իր վերահսկողության ներքո։

Եվ չեմ կարծում, թե Ռուսաստանի համար էական նշանակություն ունի այնտեղ ապրող հայերի թվաքանակը։ Հասկանալի է՝ եթե այնտեղ հայերի թվաքանակը հասնի 0-ի, դա Ռուսաստանին ձեռնտու չէ։ Սակայն որևէ հիմք չկա պնդելու, որ Ռուսաստանի համար կարևոր է, որ օրինակ այնտեղ ապրեն 90 հազար հայեր։ Ինչքանով ես եմ հասկանում, Ռուսաստանին պետք է, որ այնտեղ ապրեն այնքան հայեր, որոնք բավական կլինեն ռազմակայանի սպասարկում իրականացնելու համար։ Իսկ դա կարող է լինել 20-25, առավելագույնը՝ 30 հազար մարդ։

Հետևաբար հասկանալի է, որ եթե ռուսական զորքերը դուրս են գալիս Արցախից, ապա այդ 30 հազարն էլ չի մնում, և շատ արա, օրերի ընթացքում Արցախն ամբողջությամբ հայաթափվում է։ Սակայն եթե Ռուսաստանի համար կարող է ձեռնտու լինել մի իրավիճակ, երբ Արցախը դե յուրե Ադրբեջանի, դե ֆակտո ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածք է՝ ընդամենը 25-30 հազար բնակչությամբ, որոնք զբաղված են ռուսական ռազմակայանի սպասարկմամբ, ապա հասկանալի է, որ դա մեր համար բացարձակ ձեռնտու չէ։ Հետևաբար մի կողմից մենք պետք է շնորհակալություն հայտնենք Ռուսաստանին, որ առնվազն իր զորքերը այնտեղ են, և Արցախի շատ արագ և միանգամից հայաթափում տեղի չի ունենում։ Բայց մենք պետք է հասկանանք, որ եթե մենք ինքներս որևէ բան չանենք, ապա առնվազն 5-7 տարիների ընթացքում Արցախում գուցե 30 հազարից ավելի հայ չի մնա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան