«Վիզաների ազատականացումը մեր քաղաքացիների համար ԵՄ երկրների աշխատանքային շուկան կդարձնի ալտերնատիվ»․ Տաթևիկ Բեժանյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Factor TV-ի հարցերին պատասխանում է «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի աշխատանքային միգրացայի ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը

– Հայաստանի Հանրապետության միգրացիոն ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն 2021 թ․ առաջին կիսամյակում մեկնածների և ժամանածների սալդոն բացասական է, մինչդեռ 2020 թվականին դրական է եղել։ Կխնդրեմ նշեք, թե այս հարցում ի՞նչ դեր է ունեցել պատերազմը, և բացի պատերազմից այլ ինչ գործոններ են ազդել այդ ամենի վրա։

-2020 թվականին մենք գործ ունեինք փակ սահմանների հետ, երբ Covid-ի պատճառով  ոչ միայն հնարավոր չէր մեկնել, այլև կտրուկ բարձրացավ վերադարձողների թիվը։ Արտերկրում գտնվող բոլոր քաղաքացիները վերադառնում էին իրենց քաղաքացիության երկրները, ու Հայաստանը ևս բացառություն չէր։ Դրան նպաստեց նաև այն, որ չէին գործում այն աշխատանքի վայրերը, ուր առնվազն մեկնել էին աշխատելու մեր միգրանտները։ 2021-ին բացվեցին ճանապարհները, հնարավոր էր և աշխատանքային միգրանտների մեկնումը։ Դրանից բացի, իհարկե, պատերազմի գործոնն էր շատ կարևոր և ոչ միայն պատերազմի, այլև Հայաստանում քաղաքական իրավիճակի, որը միշտ էականորեն անդրադառնում է միգրացիոն գործոնների վրա։ Այսինքն՝ Հայաստանում տեղի ունեցող բոլոր ընտրություններից առաջ և հետո մեր միգրացիոն գործընթացների վրա մենք ազդեցությունը տեսել ենք։ Այս տարին ևս բացառություն չէր։ Անշուշտ, պատերազմն էլ ունեցավ իր էական ու կարևոր ազդեցությունը այս գործում։ Դեռևս կդժվարանամ ասել, թե մեկնողների մեջ որքանն էին որ հույսը կտրել էին Հայաստանից և ընտանիքներով են մեկնել, որովհետև, երևի թե, այդ տվյալները կունենանք տարեվերջին, իսկ հիմա առնվազն նայելով ՌԴ-ի միգրացիոն ծառայության կայքը, որտեղ երևում է, թե որքան են դիմել միգրացիոն հաշվառման կանգնելու համար և նրանցից որքանն են եղել աշխատանքի նպատակով մեկնողները, տվյալները ինձ թույլ են տալիս խոսել այն մասին, որ սա հիմնականում աշխատանքային միգրանտների մեկնում է Հայաստանից։ Այլ տարբերակ դժվար էլ լիներ, քանի որ մյուս երկրների հետ փակ են մեր սահմանները։ Մենք հիմա չենք կարող Եվրոպական երկրներ մեկնել, այսինքն՝ առայժմ ազատ կարող ենք գնալ մի քանի երկիր, և Ռուսաստանի Դաշնությունը, որը վերցնում է մեր միգրացիոն հոսքերի առյուծի բաժինը՝ 95% և ավել բաժինը, այդ երկիրը բաց է մեզ համար ու դրա համար էլ հոսքերը շարունակում են գնալ այդ երկիր։ Դե, նպատակն էլ աշխատանքն է, իսկ տարեվերջին կունենանք, թե ինչքանով է հիմնականում բացասական։ Այս թիվը ես կապում եմ դեռևս նրա հետ, որ 2020 թվականին փակ էին սահմանները և մենք չունեցանք աշխատանքային միգրացիայի այն հոսքը, որ ունեցել ենք ամեն տարի։ Այսինքն՝ հիմա՝ 2021 թվի մեկնողների թվին գումարվել է 2020-ին չմեկնածների թիվը, և դրա համար մենք ունենք նման իրավիճակ։ Այս կիսամյակը ակտիվ մեկնման շրջանն է, իսկ տարեվերջին, երբ կսկսեն վերադառնալ, ավելի հստակ տվյալ կունենանք, թե որքանը չեն վերադարձել, մնացել են արտերկրում։

-Ունե՞նք վիճակագրություն, թե մեր հայրենակցներն ավելի շատ ինչ դրդապատճառներից ելնելով են լքում հայրենիքը։

-Ես իմ հարցազրույցներում բազմիցս ասել եմ, որ հետաքրքիր օրինաչափություն կա։ Ինչ նպատակով մեկնում են, շատ հաճախ նույն նպատակով էլ վերադառնում են։ Առնվազն այն հարցերը, ինչի համար, որ դիմում են քաղաքացիները խորհրդատվության համար, դեռևս կապված են Ռուսաստան մեկնելու և այնտեղ ժամանակավոր բնակություն հաստատելու հետ։ Այսինքն՝ աշխատանքի հետ կապված հարցերն են, բայց քիչ չեն նաև հարցերը, երբ մարդիիկ գրում են՝ ինչպես ստանալ քաղաքացիություն։ Այսինքն՝ մի որոշ հատվածի մոտ կա տրամադրվածություն, որ ուզում են ընդհանրապես մեկնել  և իրենց արդեն հետաքրքիր է, թե ինչպես կարող են ստանալ քաղաքացիություն։ Կա նաև մի շատ կարևոր գործոն, անգամ եթե չկա պատերազմ, բայց տվյալ երկրում անպիսի սոցիալ-քաղաքական կամ տնտեսական իրավիճակ է,  որ մարդիկ չեն տեսնում իրենց երեխաների ապագան տվյալ երկրում, դա շատ լուրջ գործոն է, ինչի համար որ մարդիկ սովորաբար մեկնում են ու դիմում միգրացիայի։ Սա միայն հայկական երևույթ չէ, պարզապես մենք փոքր երկիր ենք և մեզ վրա անմիջապես երևում է այդ հոսքերի ազդեցությունը։

-Անդրադառնանք Արցախից տեղահանվածներին։ Այս դաշտում ի՞նչ աշխատանքներ եք իրականացնում և ինչ ծրագրեր կան։

-Մինչև հուլիս ամիս մենք իրականացնում էինք հումանիտար աջակցության ծրագրեր Արցախից տեղահանվածների համար։ Այժմ սեպտեմբերին սպասում ենք նոր ծրագրի, որը կունենա նաև որոշակի զարգացման բաղադրիչ, որովհետև կփորձենք աջակցել արցախցիների տնտեսական զարգացմանը, որ իրենք կարողանան նաև իրենց ընտանիքները պահել։ Սովորաբար  տեղահանվածների համար պետք է շատ կարճ ժամանակահատվածում ունենալ հումանիտար աջակցության ծրագիր, պետք է շատ արագ անցնել աջակցմանը, որ մարդիկ զարգացման ծրագրերի անցնեն, որ կարողանան իրենց ընտանիքները պահել և կախվածություն չունենան մշտապես հումանիտար օգնություն ստանալուց։

 –Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում COVID 19-ի համավարակի հետևանքով տնտեսական ճգնաժամ է գրանցվել։ Կորոնավիրուսը ի՞նչ փոխեց միգրացիոն հոսքերի  մեջ, և որքանով էին արդյունավետ այս ուղղությամբ պետության աջակցության ծրագրերը։

-Տեսե՛ք․քովիդը շատ ուղղակիորեն ազդեց։ Ի՞նչ ասել է միգրացիա․ եթե մենք խոսում ենք արտաքին էմիգրացիայի և իմիգրացիայի մասին, արտաքին միգրացիայի մասին, դրա համար առնվազն պետք են բաց սահմաններ։ Քովիդի արդյունքում աշխարհում փակվեցին բոլոր երկրների սահմանները, և որևէ երկրից մեկ այլ երկիր մեկնել հնարավոր չէր, այսինքն՝ ինքը ուղիղ ազդեց միգրացիոն հոսքերի վրա։Դրան գումարվեց նաև այն, որ փակվեցին բոլոր հնարավոր աշխատանքի վայրերը և մարդիկ ստիպված էին տանը նստել, ինչը բերեց նրան, որ նրանք, ովքեր մեկնել էին աշխատելու,այդ մարդիկ ստիպված էին վերադառնալ իրենց ծագման կամ քաղաքացիության երկիրը, որովհետև այլևս ի վիճակի չէին առանց միջոցների ապրել այն երկրներում, ուր նրանք մեկնել էին աշխատելու։ Եվ սա բերեց նրան, որ քաղաքացիության երկրները այդ թվում  հայերի համար, ՀՀ քաղաքացիների համար Հայաստան վերադարձը կտրուկ աճեց և, բնականաբար, դադարեցվեց հայերի մեկնումը Հայաստանից։  Այսինքն՝ սա բերեց նրան,որ, օրինակ, անցյալ տարի, դուք էլ նշեցիք, մենք ունեցանք դրական սալդո, բայց դա ոչ թե նրանից էր, որ մեր երկիրը հասել էր այն աստիճան, որ մեր քաղաքացիները ձգտում էին կամ պատրաստ էին կամ ցանկանում էին վերադառնալ ու ապրել, այլ որովհետև այլընտրանք չունեին, քովիդը պարտրադրում էր, քովիդը բերում էր դրան։  Կարծում եմ, որ աշխատանքային միգրանտները ամենամեծ տուժած խումբն էին Covid-ի պատճառով, և այդ հետևանքների վերացման ծրագրերով իրենք ամենաքիչ աջակցություն ստացած խավն էին, ու ես նաև դրանով եմ բացատրում, որ հենց սահմանները բացվեցին, միանգամից սկսվեց աշխատանքային միգրանտների հոսքը ՌԴ։ Նույնիսկ հաշվի չառնելով այն,  որ գերխստացումներ են գնում Ռուսաստանում միգրացիոն օրենսդրությունում։ Պարզապես, մարդիկ հիմա հնարավորություն չունեն, նրանք այս պահին ունեն աշխատելու, գումար վաստակելու, ընտանիք պահելու խնդիր, և նույնիսկ այս գործոնները չազդեցին, որ շատ մեծ ծավալով աշխատանքային միգրացիայի մեկնեն։

-2018 թվականից սկսած Եվրոպական երկրներից ՀՀ քաղաքացիների արտաքսման դեպքերի մեծ աճ գրանցվեց։ Ինչպիսի՞ պատկեր ունենք այդ մասով։

-Սա կապված էր նրա հետ, որ ՀՀ-ն ԵՄ երկրների հետ ռեադմիսիոն համաձայնագիր ստորագրեց, և արդեն 2017-ի վերջից տենդենցը սկսվեց, իսկ 2018-ի հունվարից սկսվեցին առաջին հոսքերը Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդերլանդներից։ Հիմա շարունակվում են այդ հոսքերը, և Եվրոպական երկրները պարզապես ՀՀ-ն համարում են մարդու իրավունքների տեսակետից ապահով երկիր , ու դրա համար ՀՀ քաղաքացիները, որոնք բավականին ժամանակ երբեմն նույնիսկ մի քանի տարի՝ 10 և ավելի տարիներ անօրինական գտնվում են ԵՄ երկրներում և չունեն որևէ կարգավիճակ, նրանց վերադարձնում են։ Մի քանի անգամ զգուշացնելուց հետո, կամավոր վերադառնալու հնարավորություն տալուց հետո երբ քաղաքացիները իրենք չեն մեկնում, կամ չեն հայտնում ցանկություն կամավոր վերադառնալու, այդ քաղաքացիներին արտաքսում են։ Եվրոպական երկրները դա բացատրում էին նրանով, որ Սիրիական պատերազմի արդյունքում իրենց մոտ իսկապես աջակցության կարիք ունեցող միգրանտների, ապաստան հայցողների, փախստականների թիվը այնքան է աճել, որ իրենք ի վիճակի չեն բոլորին տալ այդ հնարավորությունը և այն երկրները, որոնք ցանկով համարեցին ապահով երկրներ, նրանց քաղաքացիներին վերադարձնում են։ Հայաստաննայդ ցանկում է։

-Որքանո՞վ են երկրից հեռացող մեր հայրենակիցները, այդ թվում՝ աշխատանքային միգրանտները տեղեկացված իրենց իրավունքներից, և ի՞նչ պետք է անել նրանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար։

-Արդեն քանի տարի շարունակ ես այս ոլորտում եմ աշխատում և իմ հիմնական գործառույթներից մեկը այդ իրազեկումը կազմակերպելն է։ Սա չի նշանակում, որ մենք քաղաքացիների անպայման ասում ենք՝ մեկնեք։ Այն քաղաքացիները, ովքեր պատրաստվում են մեկնել, մենք տալիս ենք խորհրդատվություն։ Այդ խորհրդատվությունը նրանք կարող են ստանալ նաև նախկինում զբաղվածության գործակալության հիմա՝ Միասնական սոցիալական ծառայության կազմում գտնվող զբաղվածության գործակալության աշխատակիցների կողմից, որոնք ևս պարբերաբար մեր ծրագրի կողմից վերապատրաստվում են, տեղեկանում են նոր թարմացումների մասին։

 – Հատկապես ո՞ր երկրներ են ավելի շատ մեկնում աշխատանքային կամ առողջապահական միգրացիայի։

-Աշխատանքային միգրացիայի տեսանկյունից առաջատարը Ռուսաստանն է։ Աշխատանքային միգրանտների 96% մեկնում է ՌԴ։ Դրանք հիմնականում ոչ բարձր որակավորում ունեցող մասնագետներն են, որոնք ընդգրկված են շինարարական ոլորտում, ծառայության ոլորտում։ Բարձր որակավորում ունեցող մասնագետները հիմնականում մեկնում են ԵՄ երկրներ, Կանադա, Նահանգներ։ Առողջապահական առումով հիմնականում գնում են ԵՄ երկրներ, փորձում են ապաստան հայցելու միջոցով ստանալ այդ առողջապահական ծառայությունները։ Մինչև 2018 թվականը հաջողվում էր, հիմա այքան էլ չէ , որովհետև երբ հայցը միանգամից մերժվում է, դա նշանակում է, որ մերժվում է նաև առողջապահական ծառայությունը։ Եվ, եթե անձը ի վիճակի է վճարելու իր առողջական խնդիրները լուծելու համար, այս պարագայում որևէ խնդիր չկա։ Կարող են դիմել դեսպանատուն, ներկայացնել բժշկի տեղեկանքը, պայմանավորվել կլինիկայի հետ և գնալ։

– Առաջիկայում ակնկալվում է Հայաստանի հետ Եվրամիության վիզաների ազատականացում։ Դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ միգրացիոն հոսքերի վրա։

-Ես առնվազն Վրաստանի փորձը կարող եմ բերել։ Երբ վիզաների ազատականացումը եղավ, վրացիները սկսեցին արագ մեկնել Եվրամիության երկրներ, որովհետև դա ենթադրում էր նաև, որ կարող են այդ երկրների աշխատաշուկայում արագ դրսևորվել։ Բայց դա բերեց նաև նրան, որ մի հատված փորձեց ապաստանի դիմումներ ներկայացնել։ Սա անհնար է լինելու անել, որովհետև եթե վիզային ռեժիմի ազատականացում եղավ,մեր քաղաքացիները ԵՄ երկրներում ուղակի չեն կարող դիմել ապաստանի համար։ Այս մտայնությունը, եթե ունեն մեր քաղաքացիները, պետք է ասեմ՝ իզուր է։ Այն որ կտրուկ կաճի ԵՄ երկրներ հոսքը, դրանում կասկած չունեմ։ Ես շատ հույս ունեմ, որ գոնե մեր քաղաքացիների համար ԵՄ երկրների աշխատանքային շուկան կդառնա ալտերնատիվ և մենք կախված չենք լինի միայ ռուսական աշխատանքային շուկայից, բայց հաշվի առնենք, որ այստեղ կա նաև լեզվի գործոնը։ Որոշակի չափով մեր քաղաքացիները տիրապետում են ռուսաց լեզվին և առնվազն 70 տարի միևնույն երկրի կազմում լինելու արդյունքում մենք նաև կապեր ունենք այնտեղ, ունենք որոշակի սոցիալական կամ համակարգային նմանություններ։ Այսինքն՝  հեշտ է այնտեղ ինտեգրվելը, ինչը դժվար կլինի ԵՄ երկրների դեպքում, բայց անհնար չի լինի։ Ես ավելի քան վստահ եմ, որ եթե մեր քաղաքացիները մի քիչ ավելի վաստակեն ԵՄ երկրներում, ապա հաստատ այդ հոսքերի մի հատվածը կուղորդվի այնտեղ, ինչը կարող է բավականին լավ ալտերնատիվ լինել և կախվածության չբերել ՌԴ-ից։ Բայց սկսզբնական փուլում կարծում եմ, որ կլինի որոշակի բարձր հոսք, բայց հետո կբալանսավորվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մարիամ Թեյմուրազյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: