Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի կտրուկ աճ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի դեպքերի կտրուկ աճ. չորեքշաբթի՝ օգոստոսի 18-ի առավոտյան, առողջապահական մարմինները Ռոբերտ Կոխի ինստիտուտին (ՌԿԻ) տեղեկացրել են 8324 նոր դեպքի մասին: Սա ավելի քան 4400 դեպքով ավելի է, քան նախորդ օրը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Մեկ շաբաթ առաջ Գերմանիայում մեկ օրում գրանցվել էր 4996 կորոնավիրուսի նոր դեպք: Վերջին անգամ Գերմանիայում 8,000-ից ավելի կորոնավիրուսի նոր դեպք էր գրանցվել մայիսի 21-ին:

Գերմանիայի ողջ տարածքում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 22 մարդ: Մեկ շաբաթ առաջ գրանցվել էր մահվան 14 դեպք: Այնուամենայնիվ, հուլիսի սկզբից այս ցուցանիշն ընդհանուր առմամբ մնացել է համեմատաբար ցածր, օրական մահերի թիվը չի գերազանցում 40-ը: Հիվանդանոցների ծանրաբեռնվածության աստիճանը նույնպես մնում է կայուն մակարդակի վրա:

Տաթև Ֆռանգյան