Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի շտապում ճանաչել «Թալիբան»-ի իշխանությունը

Լուրեր

11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
Բոլորը

Ռուսաստանը  դեռ չի շտապում ճանաչել «Թալիբան» շարժման իշխանությունը Աֆղանստանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 

«Մենք չենք շտապում ճանաչման հարցում, ինչպես և մնացյալ երկրները»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ երեկ է խոսել Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ և ունեն համընկնող դիրքորոշումներ, հաղորդում ՏԱՍՍ-ը։

Բացի այդ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը թալիբներից դրական ազդակներ է տեսնում Աֆղանստանի հետագա զարգացման առումով։

«Մենք հուսադրող ազդակներ ենք տեսնում թալիբների կողմից, որոնք հայտարարում են իրենց ցանկության մասին՝ կառավարություն ունենալ այլ քաղաքական ուժերի մասնակցությամբ, շարունակել կրթության հետ կապված ծրագրերը, հատկապես՝ աղջիկների կրթության հետ կապված »,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ 

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ «Թալիբան» շարժման ու Աֆղանստանի քաղաքական ուժերի առաջնորդների երկխոսությունը  կավարտվի երկրի կառավարության անցումային կառույցների ձևավորմամբ։ 

Էմմա Չոբանյան