Միացյալ Թագավորությունն ակնկալում է համագործակցել Հայաստանի հետ. Բորիս Ջոնսոնը` Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

23.08.2026 | 22:08
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են․ ՔԿ
23.08.2026 | 21:47
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Բոլորը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Ուղերձում ասված է.

«Հարգելի վարչապետ,

Ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ։

Միացյալ Թագավորությունը խորապես գնահատում է մեր երկկողմ հարաբերությունները և կիսում է կայուն տնտեսությամբ ու ժողովրդավարությամբ ապագայի Ձեր տեսլականը Հայաստանի համար։ Վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին Հայաստանի՝ ամուր ժողովրդավարական հիմքեր կառուցելու հանձնառությունը։ Ուրախ եմ, որ Միացյալ Թագավորությունն ընտրական դիտորդներ է ուղարկել՝ ամրապնդելու ընտրողների վստահությունը, և մենք հանձնառու ենք ընթացիկ գործնական աջակցություն տրամադրել բարեփոխումների Ձեր ծրագրին։

Միացյալ Թագավորությունն ակնկալում է համագործակցել Հայաստանի հետ՝ դիմակայելու համաշխարհային մարտահրավերներին, առաջին հերթին՝ Covid-19 համավարակի հաղթահարման և կլիմայական փոփոխության ոլորտներում։ Հույս ունեմ հյուրընկալել Ձեզ այս տարի նոյեմբերին Գլազգոյում կայանալիք COP26 համաժողովին։

Կցանկանայի վերահաստատել իմ լիակատար աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո լիովին բանակցված, կայուն և խաղաղ կարգավորման օգտին։ 2020 թվականի հակամարտությունից հետո Միացյալ Թագավորությունն առաջին երկիրն էր, որ հումանիտար օգնություն տրամադրեց ԿԽՄԿ աշխատանքների միջոցով։ Մենք շարունակում ենք աջակցություն տրամադրել սահմանամերձ համայնքների վերականգնման ուղղությամբ։

Կրկին շնորհավորում եմ Ձեր վերանշանակման կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել համատեղ աշխատանքը և ամրապնդել երկկողմ հարաբերությունները»: