Բուհերում թափուր տեղերի թիվը 3000-ով ավելացել է․ որո՞նք են ամենաանտեսված մասնագիտությունները. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:23
ՔՊ-ն ամենաշատ գումարն է ծախսել քարոզչության վրա․ Թաթոյանը ճիշտ է
05.06.2026 | 01:18
Բռնաբարեցիք ձեր 300.000 հազար ադրբեջանցիներով․ Լևոն Շիրինյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
Բոլորը

Այս տարի Հայաստանի Հանրապետությունում պետական և ոչ պետական բուհ է ընդունվել 9029 դիմորդ․ ուսուցման անվճար հիմունքներով և արտոնություններով՝ 1729 , վճարովի՝ 7300 դիմորդ։ Հատկանշական է, որ բուհերին տրամադրված էր 22 300 վճարովի տեղ, սակայն դրա նույնիսկ կեսը հնարավոր չի եղել համալրել․ թափուր է մնացել շուրջ 15 հազարը։ 1830 անվճար տեղից թափուր է մնացել 101-ը։ Բուհերի ցուցակներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ ամենաշատ թափուր տեղերը մնացել են բնական, ինժեներական, մանկավարժական, ինչպես նաև որոշ հումանիտար գիտությունների գծով։ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը շեշտում է՝ վերջին 5 տարվա ընթացքում թափուր տեղերի մասով բուհերում առկա պատկերն էապես փոփոխության չի ենթարկվել։ Առանձնապես չի փոխվել նաև բուհերին հատկացվող անվճար և վճարովի տեղերի քանակը․մի փոքր ավելացվել են բնական գիտությունների գծով տրամադրվող տեղերը, սակայն դրանից պատկերն ավելի հուսադրող չի դարձել։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, անդրադառնալով մանկավարժական գիտությունների գծով ոչ մխիթարիչ պատկերին՝ շեշտում է՝ այս տարի, օրինակ, Շիրակի պետական համալսարանում ֆիզիկայի ուսուցիչներ այլևս չեն պատրաստում։ Մինչ ԿԳՄՍ նախարարությունում քննարկում են թափուր տեղերը համալրելու մեխանիզմները, կարող ենք արձանագրել, որ նախորդ՝ 2020-21 ուսումնական տարում բուհերում թափուր տեղերի թիվը շուրջ 12 Մհազար էր, այսինքն՝ այս ուսումնական տարում թիվն աճել է շուրջ 3000-ով։ Մի շարք մասնագիտություններ հերթական ուսումնական տարում մնացին անտեսված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան