ՋՕԸ-ի փոխտնօրեն կնշանակե՞իք ոռոգման համակարգի հետ առնչություն չունեցող մեկին․Մանուկյանը՝ ՋԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

«Որպեսզի պարզ դառնա, թե կառավարության վերաբերմունքն ինչպիսին է ջրային ոլորտի հանդեպ, նշեմ, որ ջրային կոմիտեի նախագահ նշանակվել է 2018թ․-ի հուլիսին, ազատվել՝ 2019թ. փետրվարին։ Մյուսը նշանակվել է 2019թ․ մարտին, 2020թ․ փետրվարին՝ ազատվել։ Դուք այդ պաշտոնը զբաղեցնում եք 2020թ․ փետրվարից։ Այնքանով եք առնչվում այդ պաշտոնին, որ 2019թ․-ին առաջին անգամ ՋՕԸ-ի փոխտնօրեն եք աշխատել մի քանի ամիս։ Ձեզ որ մնար՝ մարզի ՋՕԸ-ի փոխտնօրենին կնշանակեի՞ք ջրային կոմիտեի նախագահ»,- դիմելով Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանին՝ հարցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Ջրային կոմիտեի նախագահպատասխանեց․ «Այո՛, կնշանակեի։ Հիմա մի քանի ցուցանիշ կասեմ իմ աշխատած ժամանակահատվածի մասին, որ նման հեգնանքով չմոտենաք մեր նշանակումներին։ Նախորդ տարի կազմակերպել ենք այնպիսի աշխատանք, որ ունեցել ենք 40 միլիոն խորանարդ մետր ջրի կորուստների նվազում։ Ոռոգման համար նախատեսվելիք 13 միլիարդ դրամից 2,7 միլիարդ դրամի խնայողություն ենք ունեցել»։

Մանուկյանը նաև հետարքրքվեց. «Երկա՞ր եք պաշտոնավարելու, որովհետև տեղեկություններ կան, որ մարզպետ եք նշանակվելու»։

Կարեն Սարգսյանը պատասխանեց՝ ոնց կորոշի մեր ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում: