Ավարտվեց սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» 2021 ծրագիրը

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագիրն ավարտվեց՝ ունենալով 4 փուլ:

Հունիսի 21-ից օգոստոսի 13-ը մեր գրասենյակը հյուրընկալեց 25 երկրներից ժամանած 13-18 տարեկան 360 սփյուռքահայ պատանիների՝ նպատակ ունենալով պահպանել և զարգացնել նրանց ազգային ինքնությունը: «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ սփյուռքահայ երիտասարդները 14 շարունակ եղան հայրենիքում՝ սովորելով մայրենին, պատմությունը, հայկական երգն ու պարը, շրջելով և բացահայտելով ողջ Հայաստանը, տեղեկանալով հայրենիքում կրթական հնարավորություններին, ձեռք բերելով բազմաթիվ ընկերներ և նոր ծանոթություններ:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փակման արարողության ընթացքում վստահություն հայտնեց, որ հայրենիքում անցկացրած այս ամառը շրջադարձային կլինի մասնակիցների համար: Փակման արարողության ընթացքում երիտասարդները երգեցին, պարեցին, կիսվեցին իրենց տպավորություններով և վառեցին ավանդական դարձած շուրջպարի խարույկը: Ծրագրի փակմանը մասնակցում էին մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:

«Քայլ դեպի տուն» 2022-ի հայտադիմումները կընդունվեն 2022 թվականի առաջին եռամսյակում: Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվությունների համար այցելեք գրասենյակի կայքէջ՝ http://diaspora.gov.am/hy/programs/24/qayl_depi_tun:

Հիմնվելով 2019 թվականին՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատասխանատու է Հայաստան-սփյուռք հարաբերությունների  զարգացման և իրականացման ռազմավարությունների և քաղաքականության մշակման համար: Այն ներառում է հայրենադարձության գործընթացի աջակցությունն ու խրախուսումը, հայրենադարձների ինտեգրման գործընթացի հեշտացումը, սփյուռքի ներուժի քարտեզագրումը և այլն: Գրասենյակը բաղկացած է տարբեր ստորաբաժանումներից, որոնցում ներգրավված են ներկայացուցիչներ սփյուռքի հայ համայնքներից: Ընթացիկ գործունեության և ծրագրերի մասին ավելի իմանալու համար այցելեք գրասենյակի կայք՝ http://diaspora.gov.am/hy, հետևեք մեզ սոցցանցերում՝ @DiasporaGovAm կամ գրեք [email protected] էլ. հասցեով: