USAID-ի ծրագրի շնորհիվ 150 ֆերմեր հնարավորություն կստանա վերամշակելու 30 հեկտար հող․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
Բոլորը

Վերջերս ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի իրականացնողներն ու շահառուները Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում գործընկերների հետ նշեցին ոռոգման արդյունավետության բարձրացման ծրագրի ավարտը: Այս մասին տեղեկանու ենք USAID-ի հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջից։

Մրգաշատն Արմավիրի մարզի ամենամեծ գյուղերից է՝ 5,500 բնակչությամբ։ Տեղացիների մեծամասնությունը զբաղվում է լոլիկի, ձմերուկի, սալորի, խնձորի և այլ մրգերի ու բանջարեղենի աճեցմամբ:
Գյուղը ոռոգման ջուր է ստանում երկու աղբյուրներից, բայց այն հազիվ բավականացնում էր հողերի ընդամենը մի մասը ջրելու համար։ Հին ու քայքայված ոռոգման ցանցի հետևանքով 20 տարի մոտ 30 հեկտար չի ոռոգվել։ Ջրի ավելի քան 80%-ն ուղղակի վատնվել է ճանապարհին՝ չհասնելով դաշտեր։

Գյուղատնտեսները տարիներ շարունակ բողոքում էին իրենց բերքն ու ներդրումները կորցնելու համար:

Ի պատասխան այդ ամենի՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ԳԱՏՕ ծրագիրը բարձրացրեց համակարգի արդյունավետությունը՝ տեղադրելով պոմպերի կառավարման և բաշխիչ նոր ցանց՝ ջրի կորուստը կանխելու համար։

Ծրագրի շնորհիվ 150 ֆերմեր հնարավորություն կստանա վերամշակելու 30 հեկտար հող։ Արդյունքում՝ հնարավոր կլինի տարեկան տնտեսել 228,000խմ ջուր, որը համարժեք է օլիմպիական խաղերի ավելի քան 90 լողավազանի տարողության։ Այն կօգնի նաև նվազեցնել ճնշումը՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրատարի վրա։

Ծրագրի շնորհիվ՝ ֆերմերները մեկ գյուղատնտեսական սեզոնում կնվազեցնեն էներգիայի սպառման վրա ծախսվող գումարը՝ մոտ 4,700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։