Վրաստանում 500 հիվանդի համար նախատեսված դաշտային հոսպիտալ կկառուցվի

Լուրեր

11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
Բոլորը

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի խոսքով ՝ 500 հիվանդի համար նախատեսված դաշտային հոսպիտալ է կառուցվելու Թբիլիսիում, մահճակալների մեծ մասը հագեցած կլինի թթվածնով, գրում է «Գրուզիա օնլայնը»։

Լրագրողների հետ զրույցում Տիկարաձեն հայտարարել է, որ Առողջապահության նախարարությունն ամեն ինչ կանի, որպեսզի դաշտային հոսպիտալն օգտագործվի միայն ծայրահեղ դեպքում, և հիվանդների ընդունումը մնա հոսպիտալային սեկտորում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում դաշտային հիվանդանոցների ստեղծման համար ռեսուրսներ կգտնվեն ոչ միայն Թբիլիսիում, այլև այլ շրջաններում:

Վրաստանի բժիշկները վերջին օրվա ընթացքում արել են կորոնավիրուսի 25 հազար 730 թեստ, 13 հազար 637-ը՝ հակագենի, 12 հազար 93-ը՝ ՊՇՌ-թեստ, եւ հայտնաբերվել է վարակման 2676 նոր դեպք: Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 484 հազար 254 դեպք:

Տաթև Ֆռանգյան