Սիսիանի համայնքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել․ նա կզբաղվի քաղաքականությամբ

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում է գրել։

Ինչպես Factor.am-ի հետ զրույցում նշեց Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը, համայնքապետը ցանկություն է հայտնել զբաղվել քաղաքականությամբ։

«Համաձայն օրենքի՝ ընտրվելով պատգամավոր, Արթուր Սարգսյանը պետք է ընտրությոuն կատարեր պատգամավորի և համայնքապետի պաշտոնի միջև, միասին համատեղել հնարավոր չէ։ Ուստի, պարոն Սարգսյանն ընտրեց պատգամավորի ուղին և այդ մասին դիմումն արդեն իսկ ուղարկվել է Սիսիանի ավագանու անդամներին։ Ամենայն հավանականությամբ, վաղվա նիստին կքննարկվի դիմումը»,- նշեց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանն այս պահին կալանավորված է։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` վերջինիս դեմ հարուցված քրգործի դեպքն առնչվում է 2016թ. դեկտեմբերին Սիսիանի «էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոցի» շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացմանը: Քննության տվյալներով՝ գնման մրցույթում առավել ցածր գին առաջարկած մասնակցի փոխարեն հաղթող է ճանաչվել բարձր գին առաջարկած, համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված ՍՊԸ-ն։ Ընկերության հետ 2016թ. դեկտեմբերի 27-ին կնքվել է աշխատանքների կատարման գնման պայմանագիրը, իսկ վերջինս էլ նույն օրը ենթակապալի պայմանագիր է կնքել համայնքի ղեկավարի եղբորը պատկանող ՍՊ ընկերության հետ։ Այսպիսով, Սիսիան համայնքին պատճառվել է 3 631 050 դրամի գույքային վնաս:

Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասերով (պաշտոնեական կեղծիքը)։

Ռոզա Վարդանյան