Արտակ Բեգլարյանը ՄԻՊ-ի ու դատախազի հետ այցելել է Մարտունու շրջանի մի շարք գյուղեր

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 14-ին աշխատանքային այցով գտնվել է Մարտունու շրջանի Գիշի, Սպիտակաշեն, Մուշկապատ և Հաղորտի համայնքներում: Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի, գլխավոր դատախազի և Մարտունու շրջվարչակազմի ղեկավարների ուղեկցությամբ պետական նախարարը հանդիպումներ է ունեցել բնակչության հետ՝ առաջին ձեռքից տեղեկանալով տեղերում առկա ներուժի ու խնդիրների մասին:

Արտակ Բեգլարյանը հանգամանալից անդրադարձել է բնակիչների բարձրացրած հիմնահարցերին, մանրամասնել մի շարք ոլորտներում պետական քաղաքականության ուղղություններն ու առաջնահերթությունները: Պետական նախարարն իր խոսքում կարևորել է համայնքային կյանքի ու նախաձեռնողականության նշանակությունը բարձրացված հիմնախնդիրների լուծման գործում:

Նա ընդգծել է, որ համատեղ ջանքերով հնարավոր է լինելու կարճ ժամանակում շոշափելի արդյունքներ արձանագրել կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման ուղղությամբ: Նա շեշտադրել է, որ այս անգամ հանդիպումները տեղի են ունենում մարդու իրավունքների պաշտպանի և գլխավոր դատախազի մասնակցությամբ, որպեսզի հնարավոր լինի այդ մարմինների հետ համագործակցության միջոցով բարձրացնել որոշ հիմնախնդիրների լուծման արդյունավետության մակարդակը: