Ամերիկացի զինվորականները նախազգուշացնող կրակ են բացել Քաբուլի օդանավակայանում․ կա 3 զոհ․ Wall Street Journal․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.08.2026 | 22:08
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են․ ՔԿ
23.08.2026 | 21:47
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Բոլորը

Ամերիկացի զինվորականները նախազգուշացնող կրակ են բացել Քաբուլի օդանավակայանում, երբ մարդկանց ամբոխը ներխուժել է թռիչքուղի. հայտնում է AFP-ն։

«Շատ եմ վախենում։ Նրանք բազմաթիվ կրակոցներ են արձակում օդ․․․ տեսա, թե ինչպես են մի աղջկա ճզմում ու սպանում»,- պատմել է ականատեսներից մեկը, ում հղում է անում գործակաությունը։

Մինչ այդ Wall Street Journal-ը հայտնում է, որ առնվազն 3 մարդ է զոհվել Քաբուլի օդանավակայանում ստացած հրազենային վիրավորումից։

«Առնվազն երեք մարդ է զոհվել երկուշաբթի առավոտյան Քաբուլի միջազգային օդանավակայանի ուղևորատար տերմինալում կրակոցների հետևանքով», – գրում է թերթը, ըստ որի՝ հազարավոր աֆղանցիներ հավաքվել են օդանավակայանում՝ ցանկանալով լքել երկիրը:

Նշվում է, որ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչները դեռ չեն արձագանքել մեկնաբանության խնդրանքին:

Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթների ընթացքում, երբ թալիբները գրոհներ են սկսել դեպի խոշոր քաղաքներ: Կիրակի օրը լրատվամիջոցներն ու աղբյուրները հայտնեցին, որ ապստամբները վերահսկում են սահմանային բոլոր անցակետերը: Նույն օրը ավելի ուշ զինյալները հայտարարեցին, որ մտել են Քաբուլ և վերահսկողություն հաստատել նախագահական պալատի վրա:

Տաթև Ֆռանգյան