Մոսկվան հրաժարվել է պատասխանել «Սկրիպալի գործի» վերաբերյալ Լոնդոնի վերջնագրին

Լուրեր

13.11.2026 | 11:48
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Ռուսական կողմը չի պատասխանի «Սկրիպալի գործի» վերաբերյալ Լոնդոնի վերջնագրին, մինչև Մեծ Բրիտանիան չկատարի քիմիական զենքի արգելման մասին հռչակագրի շրջանակում իր ստանձնած պարտավորությունները և չապահովի նյութին հասանելիությունը, որով թունավորվել են ՌԴ հետախուզական գլխավոր վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլյան: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը. փոխանցում է interfax.ru-ն:

«Մինչ վերջնագիր ներկայացնելը, այն է՝ բրիտանական կառավարությանը 24 ժամվա ընթացքում  հաշվետվություն ներկայացնելը, ավելի լավ է հետևեն միջազգային իրավունքի իրենց ստանձնած պարտավորությունների կատարմանը,  տվյալ դեպքում`քիմիական զենքի արգելման մասին համաձայնագրին, – ասել է Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, ապա հավելել:- Մենք ակնկալում ենք, որ Միացյալ Թագավորությունը  կարձագանքի մեր հարցմանը, քանի որ խոսքը Ռուսաստանի քաղաքացու (Սերգեյ Սկրիպալի-խմբ.) մասին է»:

Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Բրիտանիայի կառավարությունը եկել է այն եզրահանգման, որ Սկրիպալի  ու նրա դստեր թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը: ՄԹ վարչապետը նաև հաղորդել է, որ տուժածները թունավորվել են «Նորույթ» կոչվող քիմիական  նյարդապարալիտիկ նյութով, որը մշակվել է ՌԴ-ում: Նա ՌԴ-ին ժամանակ էր տվել մինչև մարտի 13-ը միջադեպի առնչությամբ մանրամասն պարզաբանումներ տրամադրելու համար, հակառակ դեպքում՝ Մոսկվայի դեմ լուրջ քայլերի ձեռնարկում է նախատեսվում:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Սոլսբերի քաղաքի  ոստիկանությունը հաղորդել էր, որ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում անհայտ ծագման վտանգավոր նյութից անգիտակից վիճակում  հիվանդանոց է տեղափոխվել երկու անձ։ Հետագայում պարզվել է, որ խոսքը Սկրիպալի և նրա դստեր մասին է: Այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում:

Նշենք, որ Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում. նրան  փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: