Ադրբեջանցի դեսպանը հայտարարել է, որ չի զղջում Ժիրինովսկուն ու ռուս ժողովրդին վիրավորելու համար

Լուրեր

30.06.2026 | 09:48
Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
30.06.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանցի նախկին դիվանագետ Իսֆանդիյար Վահաբզադեն հայտարարել է, որ չի զղջում «Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական» կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիրմիր Ժիրինովսկուն ու ռուս ժողովրդի հասցեին իր արած արտահայտությունների համար, գրում է ադրբեջանական Թուրան գործակալությունը։

Մասնավորապես, համացանցի «Օսմանքըզի» ալիքին տված հարցազրույցում նա հիշեցրել է, որ Ժիրովսկին, մեկ անգամ չէ, որ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել ադրբեջանցիների հասցեին ու ափսոսանք հայտնել, որ ռուս քաղաքական գործիչը դեռ համարժեք պատասխան չի ստացել։

«Ժամանակին նա ասում էր, որ Ադրբեջանում 8 մլն ոչխար է ապրում։ Հետո ասում էր, որ նրանք դարձան 9 մլն։ Ինչպես կարող է լինել, որ երբ ադրբեջանցիներին ոչխար են անվանում, դա վիրավորանք չէ, իսկ երբ ես ասում եմ «խոզեր», վիրավորանք է համարվում»,- ասել է Վահաբզադեն։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ բողոքի նոտան, ի պատասխան Ժիրոնովսկու հայտարարությունների, թույլ է։ Դա նույնիսկ բողոքի նոտա չէ։

«Որևէ մեկը պետք է պատասխաներ Ադրբեջանի ու նրա ղեկավարության հասցեին հնչած վիրավորանքներին»,- ասել է Վահաբզադեն։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես ադրբեջանցի դիվանագետ, Բելառուսում, Մոլդովայում, Շվեյցարիայում ու Պակիստանում Ադրբեջանի նախկին արտակարգ ու լիազոր դեսպան Իսֆանդիյար Վահաբզադեն վիրավորում է ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովկսուն ու ռուս ժողովրդին՝ նրանց անվանելով «խոզեր»։

Ի պատասխան Վահաբզադեի վիրավորանքների՝ ՌԴ ներքին գործերի նախարարությունը նրան 50 տարով արգելել է մուտք գործել Ռուսաստան։

Էմմա Չոբանյան