Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունում առկա են տարաձայնություններ՝ «Մարտի 1»-ի զոհերի հուշարձանի տեղադրման հարցի շուրջ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու առաջիկա նիստը նախորդից ոչ պակաս թեժ է լինելու։ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ներկայացրել է երկու նախագիծ, որոնցից մեկը վերաբերում է ներկայումս Վազգեն Սարգսյանի անվան փողոցը Վուդրո Վիսլոնի անունով անվանափոխելուն, իսկ երկորրդ նախագծով «Երկիր Ծիրանին» առաջարկում է «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցնել։

Այս նախագծի նախնական քննարկումների ընթացքում արդեն իսկ ՀՀԿ-ն դեմ է արտահայտվել։ Առավել ուշագրավը, սակայն, այն է, որ «Մարտի 1»-ի զոհերի հուշարձանի վերաբերյալ նախագծի շուրջ տարակարծություն կա ավագանու «Ելք» դաշինքի անդամների միջև։

Այսպես․ «Ելքից» այս նախագծին նախնական քննարկման ընթացքում կողմ են եղել Արայիկ Հարությունյանը, Զարուհի Բաթոյանը, Անահիտ Բախշյանն ու Հարություն Բաբայանը, դեմ՝ «Հանրապետություն» կուսակցության անդամները՝ Թեհիմնա Վարդանյանը, Անի Խաչատրյանը, Աշոտ Աթյանը և Տիգրան Տեր-Մարգարյանը։

Factor.am-ը զրուցեց ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչն է դարձել «Հանրապետություն» կուսակցության անդամների դժգոհության պատճառը․ «Մենք կարծում ենք, որ պատահական չէ, որ «Երկիր Ծիրանին» այս երկու նախագծերը միաժամանակ է ներկայացնում։ «Մարտի 1-ի» զոհերի հուշարձանը կանգնեցնելու քաղաքական հիմնավորումները խեղաթյուրված են։ Անհասկանալի պատճառներով «Մարտի 1-ի» մասին խոսելիս Փոստանջյանը մեջբերում է Վազգեն Սարգսյանի խոսքերը։ Ինչ միտումով՝ պարզ չէ։ «Մարտի 1-ի» մասին խոսելիս Ռոբերտ Քոչարյանի դերակատարությունը այդ ամենում շատ քիչ կերպով է նկարագրված, փոխարենը անընդհատ շեշտվում են 1996 թվականի դեպքերը, սակայն այդ տարիներին ժողովրդի վրա որևէ մեկը չի կրակել, չեն ծեծվել, այլ ընդդիմությունն է ծեծել քաղաքական գործիչներին։ «Երկիր Ծիրանիի» առաջնորդը նշում է, թե «Մարտի 1-ի» դեպքերի հիմքը դրվել է դեռևս 1996 թվականին, ինչն ուղղակի անհեթեթություն է։ Ի՞նչ միտում կա այս ամենում՝ պարզ կդառնա առաջիկայում»,- պատասխանեց ավագանու անդամը։

Անի Խաչատրյանը շեշտեց, որ «Հանրապետություն» կուսակցության անդամների դիրքորոշումը հստակ է՝ դեմ են քվեարկելու, իսկ թե վերջնական ինչ որոշում կկայացնի «Ելք»-ը, պարզ կդառնա վաղը՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նիստից հետո։

Այսպիսով՝ արձանագրենք, որ վերջին շրջանում թե՛ Ազգային ժողվում, թե՛ Երևանի ավագանիում «Ելք» խմբակցության անդամների միջև առկա են տարակարծություններ։

Հավելենք, որ Երևանի ավագանու հաջորդ նիստը կկայանա մարտի 19-ին։

Լիլիթ Շաբոյան