Հայաստան կժամանի Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն

Լուրեր

23.02.2026 | 15:31
Հաշտության ուղին բարդ է՝ հաշվի առնելով, որ հայ 19  ձերբակալվածները գտնվում են Բաքվում. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:19
Մեսին պարտությունից հետո փորձել է մտնել մրցավարների սենյակ
23.02.2026 | 15:10
Շուտով «Turkish Airlines»-ը ՀՀ կգա․ այն Երևան-Լոս Անջելես թռիչքի համար մեծ ներուժ ունի. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
23.02.2026 | 15:00
Երևան-Աբովյան ճանապարհի վթարից տուժածներ կան// զարգացումներ՝ Աջափնյակում սպանության գործից․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 14:54
Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավոր փոխել իրենց հաշվառման վայրը․ ԿԸՀ
23.02.2026 | 14:45
Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի մասին․ Վերջին պահին որոշեցի մտնել տուգանային հրապարակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 14:31
Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում․ ՈՒՂԻՂ
23.02.2026 | 14:18
86-ամյա քաղաքացին որոնվում է որպես անհետ կորած
23.02.2026 | 14:16
Եվրաբասկետ-2029․ Հայաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակը
23.02.2026 | 14:10
Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը. Զելենսկի
23.02.2026 | 14:03
Սա նշանակում է բարձ մակարդակի կոռուպցիա. Հոկտանյանը` ՀՀ-ում կոռուպցիայի ընկալման համաթվի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 13:55
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ երեքը
23.02.2026 | 13:46
Ինչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում
23.02.2026 | 13:37
Ուկրաինական ԱԹՍ-ները Թաթարստանում հարվածել են նավթի կայանի
23.02.2026 | 13:26
«Եթե հարց ունեն, թող գան, տեղս գիտեն»․ Տեր Օշինը՝ Ռուբեն Ռուբինյանի գրառման մասին
Բոլորը

Օգոստոսի 16-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նույն օրն ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

ԱԳՆ կայքն ընդգծում է, որ Հայաստանը և Ուրուգվայը ավանդաբար բարեկամ երկրներ են։ 1965 թ․ Ուրուգվայի խորհրդարանն առաջինն է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Երկկողմ հարաբերություններ

Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. մայիսի 27-ին:

1996թ. Արգենտինայում ՀՀ դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Ուրուգվայում:

1997-2019 թթ. Երևանում գործում էր Ուրուգվայի պատվո հյուպատոսի գրասենյակը:

2019 թ. հունվարից Հայաստանում Ուրուգվայի դեսպանն է Կարլոս Սգարբի ֆոն Շտայնմանը (նստավայրը՝ Թեհրան):

2019 թ. օգոստոսին Երևանում բացվել է Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը (գլխավոր հյուպատոս՝ Էդուարդո Ռոսենբրոկ)։

Երկու երկրների միջև փոխադարձաբար ազատականացված է մուտքի արտոնագրային ռեժիմը:

Հայաստանը և Ուրուգվայն ակտիվորեն համագործակցում են միջազգային կազմակերպություններում։

Քաղաքական երկխոսություն

2018թ. հոկտեմբերին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի մասնակցությամբ Մոնտեվիդեոյում կայացել են հայ-ուրուգվայական քաղաքական խորհրդակցություններ:

2020թ. հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հեռախոսազրույցը։

2021 թ․ մարտի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հեռախոսազրույցը։

Միջխորհրդարանական համագործակցություն

Հայ-ուրուգվայական խորհրդարանական կապերը աչքի են ընկնում ակտիվությամբ, երկու երկրների խորհրդարաններում ավանդաբար գործել են բարեկամության խմբեր: Պարբերական բնույթ են կրում խորհրդարանական բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները:

Կրթական համագործակցություն

2021 թ․ օգոստոսի 6-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հանրապետության համալսարանի (Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն) միջև 2021-2022 թթ. ուսումնական տարվա ընթացքում հայոց լեզվի դասընթացների կազմակերպման մասին» փոխըմբռնման հուշագիրը:

Ուրուգվայի հայ համայնքը

Հայերն Ուրուգվայում հաստատվել են 20-րդ դարի սկզբին, իսկ համայնքը ձևավորվել է 1920-ական թվականներին: Հայերն Ուրուգվայ են տեղափոխվել առավելապես Կիլիկիայից և Մերձավոր Արևելքի երկրներից: Ներկայումս Ուրուգվայում բնակվում է մոտ 20 000 հայ, որոնք հիմնականում կենտրոնացած են Մոնտեվիդեոյում: Ուրուգվայի հայ համայնքն ակտիվորեն ներգրավված է երկրի հասարակական և մշակութային կյանքում:

Հայ առաքելական եկեղեցուց բացի գործում են նաև Հայ կաթոլիկ, Հայ ավետարանական ու Հայ ավետարանչական եղբայրության եկեղեցիները:

Համայնքում գործում է երկու դպրոց` Նուբարյան (ՀԲԸՄ) և Ներսեսյան (Եկեղեցու կենտրոնական վարչություն): Ուրուգվայահայ համայնքում կարևոր դեր են խաղում «Ռադիո Կոմիտաս» և «Բարեգործականի Ձայն»  ռադիոժամերը, որոնք ձայնասփռվում են ոչ միայն Ուրուգվայում, այլև Արգենտինայում:

Մոնտեվիդեոյում կա «Armenia» անունը կրող հրապարակ, որտեղ տեղադրված են Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող և խաչքար: «Armenia» անունը կրող հրապարակ կա նաև Պիրիապոլիս ծովափնյա քաղաքում: Միևնույն ժամանակ, Ուրուգվայի անվան հրապարակ կա Երևանում: