Բելառուսի և Լիտվայի սահմանին ճգնաժամային իրավիճակը կայունացել է

Լուրեր

30.06.2026 | 09:48
Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
30.06.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բելառուսի և Լիտվայի սահմանին ճգնաժամային իրավիճակը կայունացել է այն բանից հետո, երբ Վիլնյուսը որոշում է կայացրել հանրապետություն չթողնել անօրինական ներգաղթյալներին:

Մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել Լիտվայի ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտայտեն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Բայց մենք չենք կարող հանգստանալ և պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների», – շեշտել է նա:

Օգոստոսի 2-ին պաշտոնական Վիլնյուսը կարգադրել է անօրինական ներգաղթյալներին թույլ չտալ մուտք գործել Լիտվա: Այդ պահից ի վերъ արգելքն արդեն տարածվել է 1,340 մարդու վրա, մանրամասնել է Բիլոտայտեն: Միևնույն ժամանակ, 44 միգրանտ ընդունվել է մարդասիրական նկատառումներից ելնելով:

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն այլևս չի կանգնեցնելու ապօրինի ներգաղթյալներին, որոնք փորձում են Բելառուսով ներխուժել Եվրամիության տարածք, որի անդամն է հանդիսանում Լիտվան։ Հուլիսի սկզբին Վիլնյուսն իր հանրապետությունում համազգային արտակարգ իրավիճակ հայտարարեց։

Ավելի ուշ Բելառուսի հետ սահմանին նման ռեժիմ մտցրեց նաև Լատվիան։

Լիտվայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2021 թվականի սկզբից մոտ 4000 ներգաղյալ անօրինական կերպով հատել է Բելառուս-Լիտվայի սահմանը: Սա մի քանի անգամ ավելի բարձր է, քան ողջ 2020 թվականի ընթացքում: Ներգաղթյալների մեջ հատկապես շատ են Իրաքի, Իրանի և Սիրիայի քաղաքացիները: Օգոստոսի սկզբին Իրաքից դեպի Մինսկ չվերթները դադարեցվեցին, հետագայում իրաքյան կողմը սկսեց Բելառուսից դուրս բերել իր քաղաքացիներին:

Տաթև Ֆռանգյան