Պետք է աջակցել ՀԿ-ների կարողությունների զարգացմանը. ՄԻՊ-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենի քննարկումը Կապանի և Գորիսի ՀԿ-ների հետ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ծովինար Հարությունյանը Կապանում հանդիպել են Կապանում և Գորիսում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ: Այս մասին տեղեկացնում է պաշտպանի գրասենյակի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումում, որի նպատակն է եղել լսել ՀԿ-ների բարձրացրած խնդիրներն ու քննարկել համատեղ աշխատանքի ուղղությունները:

Քննարկման հիմնական թեմաները վերաբերել են կանանց իրավունքներին, նրանց տնտեսական և հատկապես ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը, պատերազմից հետո անվտանգությանը և դրանց ազդեցությանը սոցիալական խնդիրների վրա, երիտասարդության կարիքներին և այլն:

Պաշտպանը կարևորել է հասարակական կազմակերպությունների դերն ինչպես պետական մարմինների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության, այնպես էլ որոշումների կայացման գործում նրանց մասնակցության ապահովման հարցերում:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը խոսել է հիմնադրամի մանդատի և հիմնական աշխատանքային ուղղությունների մասին, ինչպես նաև հրավիրել է մասնակիցներին քննարկելու հասարակական կազմակերպությունների ոլորտի ներկա վիճակը, հիմնական խնդիրները, համատեղ աշխատանքի հնարավորությունները։

ՀԿ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերը, կարիքները, մտահոգությունները կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրների վերաբերյալ և այլն:

Նրանք կարևորել են նաև քաղհասարակություն-տեղական ինքնակառավարման մարմիններ կապի ամրապնդումը և արդյունավետ համագործակցությունը:

Պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը պատրաստակամություն են հայտնել իրենց իրավասության շրջանակում ընդլայնել համագործակցության ուղղությունները: