ՀՀ-ում բարեփոխումների գործընթացը կապահովի երիտասարդության ներուժի բացահայտումը․ ԱԳՆ

Լուրեր

20.05.2026 | 22:00
Փաշինյանը որ այդ քարտեզը բաժանում է, անգամ այդտեղից են տարածքներ զիջել․ երկիրը կործանման են տարել. Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:53
Գիտնականներն առաջին անգամ արհեստական ստեղծված ձվից ճուտիկ են դուրս բերել
20.05.2026 | 21:40
Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մեզ տարավ սրի բերան, ինքը փախավ տուն, դուք կապ չունեք․ քաղաքացին՝ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:27
ԱԺԲ-ի մեքենան վերադարձվել է. ըստ ՆԳՆ-ի՝ այն վերասարքավորված է եղել և գովազդի կանոնների խախտում է ունեցել
20.05.2026 | 21:15
Տիգրան Ավինյանը գոռգոռում է՝ փախել են Ղարաբաղից, բայց ինքը 3 օր նստած է եղել հյուրանոցի նկուղում, մեր լրագրողներն են տեսել․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
20.05.2026 | 20:44
Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Եվրամիությանը
20.05.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Վանաձորում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
20.05.2026 | 20:06
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ
20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։

«1999թ․ ի վեր ՄԱԿ-ն օգոստոսի 12-ը նշում է որպես Երիտասարդության միջազգային օր։

Երիտասարդության ձգտումներից ու հաջողություններից է կախված ցանկացած պետության ապագան։ Այս գիտակցումը հանգեցրել է երիտասարդների դերի ամրապնդմանը ժամանակակից աշխարհում, ինչի մասին է վկայում այն, որ ՄԱԿ-ի կողմից 2015թ․ ընդունված Կայուն զարգացման 17 նպատակների և 169 թիրախների զգալի մասն ուղղակիորեն առնչվում է երիտասարդներին։

Հայաստանի կայուն զարգացումն ու երկարաժամկետ հեռանկարում երկրի ապագան պայմանավորված են նրանով, թե ինչպես են այսօրվա երիտասարդներն իրենց եռանդը, գիտելիքները, հմտություններն ու արժեքները վերածում գործողությունների։

Վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությունում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը կապահովի երիտասարդության ներուժի բացահայտման, ինքնադրսևորման և բազմակողմանի զարգացման համար անհրաժեշտ պայմաններ՝ հնարավորություն տալով առավել խրախուսել երիտասարդության մասնակցությունը հանրային կյանքին և պետականաշինության գործընթացին։

Շնորհավորում ենք մեր երիտասարդությանն այս օրվա առթիվ և վստահեցնում, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մշտապես պատրաստ է սատարել երիտասարությանը երկրի պայծառ ապագան կերտելու նվիրական գործում»,-ասված է հայտարարության մեջ։