Իրանում ՌԴ ու Մեծ Բրիտանիայի դեսպանների հանդիպումը մեծ սկանդալ է առաջացրել․ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Լուրեր

23.08.2026 | 22:08
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են․ ՔԿ
23.08.2026 | 21:47
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Բոլորը

Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ջագարյանին կանչել են Իրանի արտգործնախարարություն Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ համատեղ լուսանկարի հրապարակումից հետո։ Այս մասին հայտնել են ՌԴ դեսպանատնից․ գրում է ՌԻԱ Նովոստին։

«Բարեկամական մթնոլորտում տեղի ունեցած զրույցի ընթացքում, իրանական կողմին տրվել է բոլոր անհրաժեշտ բացատրությունները, որոնք արդեն հրապարակվել են դեսպանատան սոցիալական կայքէջերում։ Դեսպանն իր ափսոսանքն է հայտնել առաջացած թյուրըմբռնման համար»,- նշել են դիվանագիտական ներկայացուցչությունից։

Ավելի վաղ Իրանում ՌԴ դեսպանությունը հայտնել էր, որ Ջագարյանը հանդիպել է Թեհրանում Բրիտանիայի նորանշանակ դեսպան Սայմոն Շերկլիֆի հետ։ Հանդիպումն, ինչպես նշվել է դեսպանության թվիթթերյան էջում, տեղի է ունեցել «պատմական աստիճանավանդակի վրա, որտեղ տեղի է ունեցել 1943 թվականի թեհրանյան կոնֆերանսը», որի ընթացքում ուրվագծվել են հետպատերազմյան Յալթա-Պոտսդամյան համակարգի միջազգային հարաբերությունների ուրվագծերը:

Սա քննադատությունների ալիք է բարձրացրել իրանցի քաղաքական գործիչների ու հանրության շրջանակում։ Մասնավորապես, Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը լուսանկարը ծայրաստիճան ոչ տեղին է անվանել, իսկ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը նշել է «վճռական դիվանագիտական պատասխանի» անհրաժեշտության մասին, եթե երկու երկրների դեսպանները ներողություն չխնդրեն։

Ավելի ուշ նման արձագանքի ֆոնին՝ ՌԴ դեսպանությունը հայտարարել է, որ հրապարակումը չի արվել «հակաիրանական» ենթատեքստով։ Դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ չեն պատրաստվել վիրավորել բարեկամ Իրանի  ժողովրդի զգացմունքները, իսկ այդ լուսանկարի միակ իմաստը՝ հարգել Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիզմի դեմ պայքարում դաշնակիցների համատեղ ջանքերը:

Հավելենք, որ Իրանը զգայուն է պատմության այն ժամանակաշրջանների նկատմամբ, որը կապված է իր տարածքում օտարերկրյա զորքերի առկայության հետ: 1941-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ԽՍՀՄ-ը և Մեծ Բրիտանիան իրենց զորքերն են մտցրել Իրան և վերահսկողություն հաստատել դրա տարբեր մասերի վրա: Այս որոշման պատճառը Մոսկվայի ու Լոնդոնի մտավախություններն էին, թե  Իրանի իշխանությունների և նացիստական ​​Գերմանիայի ղեկավարության միջև կապն ամրապնդվել է:

Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ջագարյանին կանչել են Իրանի արտգործնախարարություն Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ համատեղ լուսանկարի հրապարակումից հետո։ Այս մասին հայտնել է ՌԴ դեսպանատունը

«Բարեկամական մթնոլորտում տեղի ունեցած զրույցի ընթացքում, իրանական կողմին տրվել է բոլոր անհրաժեշտ բացատրությունները, որոնք արդեն հրապարակվել են դեսպանատան սոցցանցերում։ Դեսպանն իր ափսոսանքն է հայտնել առաջացած թյուրըմբռնման համար»,- նշել են դիվանագիտական ներկայացուցչությունից։

Ավելի վաղ Իրանում ՌԴ դեսպանությունը հայտնել էր, որ Ջագարյանը հանդիպել է Թեհրանում Բրիտանիայի նորանշանակ դեսպան Սայմոն Շերկլիֆի հետ։ Հանդիպումն, ինչպես նշվել է դեսպանության թվիթթերյան էջում, տեղի է ունեցել «պատմական աստիճանավանդակի վրա, որտեղ տեղի է ունեցել 1943 թվականի թեհրանյան կոնֆերանսը», որի ընթացքում ուրվագծվել են հետպատերազմյան Յալթա-Պոտսդամյան համակարգի միջազգային հարաբերությունների ուրվագծերը:

Սա քննադատությունների ալիք է բարձրացրել իրանցի քաղաքական գործիչների ու հանրության շրջանակում։ Մասնավորապես, Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը լուսանկարը ծայրաստիճան ոչ տեղին է անվանել, իսկ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը նշել է «վճռական դիվանագիտական պատասխանի» անհրաժեշտության մասին, եթե երկու երկրների դեսպանները ներողություն չխնդրեն։

Ավելի ուշ նման արձագանքի ֆոնին ՌԴ դեսպանությունը հայտարարել է, որ հրապարակումը չի արվել «հակաիրանական» ենթատեքստով։ Դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ չեն պատրաստվել վիրավորել բարեկամ Իրանի  ժողովրդի զգացմունքները, իսկ այդ լուսանկարի միակ իմաստը ՝ հարգել Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիզմի դեմ պայքարում դաշնակիցների համատեղ ջանքերը:

Տաթև Ֆռանգյան