Ռուսաստանում այլևս բողոքի ցույցերի տեղ չկա․ AI-ի նոր զեկույցը

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Amnesty International-ի (AI) փորձագետներն օգոստոսի 12-ին հրապարակված հատուկ զեկույցում, որը վերաբերում է Ռուսաստանում փողոցային զանգվածային ցույցերին, եկել են այն եզրակացությանը, որ երկրում փաստացի վերացվել է խաղաղ ցույցեր անցկացնելու քաղաքացիների հիմնարար իրավունքը: Զեկույցն հենց այդպես էլ վերնագրված է ՝ «Ռուսաստան. բողոքի ցույցերի տեղ չկա», գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Ռուսաստանի քաղաքացիները գործնականում հնարավորություն չունեն օգտվել հավաքների ազատության իրենց սահմանադրական իրավունքից, կարծում են փորձագետները: 20 էջից բաղկացած զեկույցում մանրամասն ներկայացված է երկրում փողոցային ցույցերի աստիճանական ու նպատակային օրենսդրական սահմանափակումը:

«Անցած 16 տարիների ընթացքում օրենքներում 13 փոփոխություն է ընդունվել, որոնք աստիճանաբար սահմանափակել են հավաքների ազատության իրավունքը: Արդյունքում՝ իշխանությունների կողմից չարտոնված ցանկացած խաղաղ բողոքի ակցիան քրեականացվել է», – ասում է զեկույցի հեղինակներից մեկը՝ Փեթեր Ֆրանկը:

Ընդ որում, փոփոխությունների մեծ մասն ընդունվել է 2014-ից հետո, երբ հարևան Ուկրաինայում փողոցային ցույցերի արդյունքում այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչը փախավ Ռուսաստան, այնուհետև հեռացվեց պաշտոնից:

Փեթեր Ֆրանկի խոսքով՝ AI-ի փորձագետների մոտ այն տպավորությունն է ստեղծվում, որ ՌԴ իշխանությունները մտավախություն ունեն՝ Պետդումայի ընտրություններից հետո բելոռուսական սցենարը կրկնվի։

«Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մասնակցությունը ծայրահեղ ցածր կլինի։ Եվ այդ իսկ պատճառով էլ, անկախ այն բանից, թե ինչպիսի արդյունք ցույց կտա «Միասնական Ռուսաստանն» ընտրությունների ժամանակ, այն լեգիտիմության պակաս կունենա։ Այդ պակասի լրացման պատճառով իշխանությունները կարող են սկսել միջամտել ընտրությունների ընթացքին, ինչն իր հերթին կարող է հանգեցնել բողոքի ցույցերի»։

Տաթև Ֆռանգյան