Ինչ փոխեց Զասի այցը Երևան, ինչ խոսեց Պաշտպանության նախարարը Մոսկվայում․ զրույց Ստյոպա Սաֆարյանի հետ

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունների մասին զրուցել ենք քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։

—Մեր զրույցը սկսենք այսօրվա դեպքերից․ ադրբեջանցիները անօդաչու թռչող սարք են ուղարկում պաշտպանության բանակի դիրքերի ուղղութայմբ, դրանից երկու օր առաջ կրակել են, ընդ որում՝ նռնականետով։ Ի՞նչ է հիմա կատարվում։

Վերջին ամիսներին, հատկապես՝ մայիսի 12-ին Հայաստանի սահմանի խախտման ակնհայտ փորձերով, իսկ հուլիս ամսվա ընթացքում Երասխի և Վերին Շորժայի հատվածում առաջխաղացման փորձերով տեսանելի է, որ ադրբեջանական կողմը գնում է բացահայտ պրովոկացիայի։Ադրբեջանն ակնհայտորեն խնդիր է դրել ընդհուպ ռազմական էսկալացիայի գնալ և այդ փորձերը Շորժայի հատվածում, Երասխի հատվածում դիրքային առաջխաղացումներ ունենալու ակնհայտ նպատակ ունեն ինչ-որ խնդիրներ լուծելու, որոնց մի մասը տեսանելի է համենայն դեպս։ Բացի այդ խնդիրները լուծելուց ադրբեջանական կողմը փորձում է հայկական կողմին սադրել, որպեսզի հայկական կողմը դիմի հակագործողությունների։

—Ժամանակային առումով դա համնընկավ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Զասի այցի հետ։ Սա պատահականությու՞ն է, թե՞․․․

Պատահականություն չէ։ Ես առիթ ունեցել եմ շաբաթներ առաջ ասելու, որ մինչև աշնան խորք մենք կունենանք բավականին լարված շրջան։ Ինչու որովեհետև բոլոր կողմերը շտապում են։ Նախ Ադրբեջանն է շտապում, որովհետև Հայաստանը դուրս է գալիս հետպատերազմյան վերականգնողական շրջանից, իր թույլ կետից դուրս է գալիս, և բնականաբար մի փոքր հետո Հայաստանի հետ ուժի լեզվով խոսելն ավելի բարդ կլինի։

—Զասին ընդունելիս Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է բարձրացնել կազմակերպության արրդյունավետությունը։ Սա հասկանում ենք, որ դիվանագիտական մոդելով ասված խոսք էր։ Ավելին, կարելի է ասել, կոշտ էր պաշտպանության նախարարի խոսքը, մեջբերեմ․«Մենք ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին․ Հայաստանի համար այդ պահին բավականին լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ։» Այս ակնարկներն ու՞մ են ուղղված։

Ուղղված են ՀԱՊԿ-ին կոնկրետ, իհարկե, որովհետև ՀԱՊԿ-ի դիրքորոշումը, ըստ էության, այն էր ինչ հաշվարկել էր Ադրբեջանը որպես նվազագույն նպատակ, այսինքն չեզոքություն Հայաստանի նկատմամբ կատարված ոտնձգության հանդեպ, ինչը և ստացավ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան