Առինջում ասֆալտապատվում են ներհամայնքային փողոցները

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այցելել է Առինջ համայնք և համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Մկրտչյանի ուղեկցությամբ ծանոթացել կառավարության սուբվենցիոն ծրագրերով, ինչպես նաև համայնքի միջոցներով իրականացվող ամենատարբեր աշխատանքներին: Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետարանի մամուլի ծառայությունը։

 

2020 թվականի սուբվենցիայով, կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ (45%-55%) իրականացվող ծրագրի շրջանակում ավարտվել են Առինջի ներհամայնային ճանապարհահատվածների ասֆալտապատման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ասֆալտապատվել է շուրջ 4,3 կմ երկարության ճանապարհահատված: Նշված հատվածում այս պահին կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով ընթանում են արտաքին լուսավորության ցանցի վերազինման աշխատանքներ:

Նույնքան ճանապարհահատվածների կապիտալ ասֆալտապատում էլ կիրականացվի ընթացիկ տարում՝ կրկին սուբվենցիոն ծրագրի շրջանակում:

Դիտարկվել են կատարված աշխատանքները, քննարկվել նաև ընթացիկ ծրագրերը, որից հետո մարզպետը շրջել է Առինջ համայնքի բյուջեի միջոցներով (շուրջ 26 մլն դրամ) համայնքապետարանի հարակից տարածքում կառուցվող զբոսայգու տարածքում:

Համայնքի ղեկավարի ներկայացմամբ, ծրագրի շրջանակում կառուցվում են ճեմուղիներ, տաղավար, տեղադրվում են նստարաններ: Զբոսայգու տարածքում կառուցվելու է նաև արցախյան վերջին պատերազմում զոհված 9 առինջեցիներին նվիրված հուշարձան:

Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել օգոստոսին:

Առինջ համայնքում մարզպետն այցելել է նաև Հայաստանի «Champions» կարատեի ակումբ:

WKF Karate Federation-ի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանը ներկայացրել է ակումբի գործունեությունը՝ նշելով, որ մարզաձևը օլիմպիական է: Ակումբը պատրաստվում է մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Մարզպետ Ահարոն Սահակյանը խոստացել է իր լիազորությունների շրջանակում աջակցել և նպաստել, որպեսզի զարգացող այս սպորտաձևին հաճախող սաներն ունենան մարզվելու առավելագույն պայմանները՝ դիտարկելով դրա հնարավորությունը ոչ միայն Առինջում, այլ նաև Գառնի համայնքում՝ մարզական հավաքների կազմակերպման հնարավորության կոնտեքստում: