Ամրապնդվում է կապը կրթական հաստատությունների հետ․ Արման Խոջոյանը հանդիպել է ՀԱՀ նախագահի հետ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը օգոստոսի 10-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին և համալսարանի ռեկտոր Բրայան Էլիսոնին։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Ամերիկյան համալսարանի ներուժը երկրի տնտեսության, մասնավորապես՝ գյուղատնտեսության զարգացմանն ուղղելու հնարավարությունները և համագործակցության ուղիները։

«Համալսարանները պետք է դիտարկվեն ոչ միայն որպես մարդկային ռեսուրսի զարգացման կենտրոններ, այլև, որպես ամենաթարմ, նորարարական և գիտական տեղեկատվության կրողներ և փոխանցողներ, որը կարևոր դերակատարում կունենա ճշգրիտ քաղաքականության մշակման գործում»,- նշել է նախարարի տեղակալը։

Շնորհակալություն հայտնելով Ամերիկյան համալսարանի ղեկավարներին համագործակցության համար՝ Արման Խոջոյանն ավելացրել է, որ մտադրություն կա միավորել համալսարանների գիտական ներուժը քաղաքականություն մշակող կառույցների հետ՝ երկրի տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով։

Կողմերը խոսել են համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման հեռանկարների մասին և համաձայնության եկել, համատեղելով երկու կողմերի փորձն ու կարողությունները, իրականացնել ոչ միայն առկա խնդիրներին, այլ նաև ապագայի մարտահրավերներին ուղղված ծրագրեր։

«Մենք կրթում ենք ուսանողներին որպես առաջնորդներ և պետք է նաև վստահ լինենք, որ այդ կրթությունը կապահովի ապագային միտված նորարարություններ և որոշումների կայացում», – ասել է Կարին Մարկիդեսը։

Հանդիպմանն առանձնացվել են այն հիմնական խնդիրները, որոնց շուրջ կիրականացվեն համատեղ աշխատանքներ՝ արևային էներգիա, մաքուր ջուր, պլաստիկի օգտագործման նվազեցում, վերամշակող նյութերի լայնածավալ կիրառում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորել աշխատանքային խմբեր՝ պետական և մասնավոր հատվածի, համալսարանների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Կարին Մարկիդեսը նշել է, որ համալսարանը պատրաստ է իր ներդրումն ունենալ արդեն իրականացվող նախագծերին և հանդես գալ նոր առաջարկություններով՝ դարձնելով դրանք ավելի արդյունավետ՝ հավելելով, որ ՀՀ կառավարության գյուղատնտեսության ոլորտի հնգամայա ռազմավարությունն ուսումնասիրելուց հետո կկարողանան ավելի հստակեցնել` որտեղ և ինչպես կարող են օգտագործել միավորված ռեսուրսները։

Նա առանձնահատուկ շեշտել է համայնքներում ծրագրերի իրականացման կարևորությունը և առաջարկել համատեղ ծրագրերը տեղափոխել ՀՀ մարզեր։

Ամփոփելով հանդիպումը՝ Արման Խոջոյանն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել համայնքներում, ինչը կօգնի ավելի խորը պատկերացում կազմել համայնքային կյանքի և ներուժի մասին։