Նոր բնակարանային ծրագրերն ակտիվություն են մտցրել Արցախի անշարժ գույքի շուկայում

Լուրեր

19.05.2026 | 19:14
Գործակալներին ուղարկել ՀՀ՝ կեղծ և գործակալական գործունեություն ծավալելու, գործընկերային չի. Փաշինյանի արձագանքը՝ Սամվել Կարապետյանի մասին բացահայտմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:56
Բելառուսը մտադիր է մասնակցել Արցախի տարածքներում նախագծերին
19.05.2026 | 18:42
Հայ հեծանվորդներն արծաթե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
19.05.2026 | 18:27
«Իշխանական պատվեր է». Նարեկ Կարապետյանը՝ ФСБ-ի և Սամվել Կարապետյանի կապն արձանագրած հետաքննության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:15
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ կապի մասին // Օվերչուկը հայտարարել է՝ կքննարկեն ԵՏՄ-ում ՀՀ-ի կարգավիճակը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 18:03
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը
19.05.2026 | 18:02
«Ռուսաստանը կրկին ստում է». Լատվիան պատասխանել է ռուսական հետախուզության մեղադրանքներին
19.05.2026 | 17:56
Երեկ առողջապահության նախարարը պետք է Փաշինյանին համապատասխան տեղն ուղեկցեր․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 17:52
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է զենք ու թմրանյութ
19.05.2026 | 17:35
ԱՀԿ-ն մտահոգված է Կոնգոյում Էբոլայի տարածման «մասշտաբով և արագությամբ». 131 մահվան դեպք է գրանցվել
19.05.2026 | 17:24
Օվերչուկը հայտարարել է, որ Աստանայում կքննարկվի ԵՏՄ-ում «Հայաստանի կարգավիճակի հարցը»
19.05.2026 | 17:17
ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում
19.05.2026 | 17:14
Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Վեդիում է. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 17:04
Դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառման
19.05.2026 | 16:52
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ իր կապի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 10-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու խոցելի խմբերի համար պետական բնակարանային ֆոնդի ձևավորման հետ կապված հարցերը:

Արցախի Հանրապետության  պետական նախարարի աշխատակազմի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ պետական նախարարը նշել է, որ կառավարության կողմից մեկնարկած բնակարանային ծրագրերը ակտիվություն են մտցրել անշարժ գույքի շուկայում՝ երբեմն հանգեցնելով ոչ նախընտրելի դրսևորումների, ներառյալ՝ արհեստական գնաճի: Այդ գործընթացում մեկ այլ խնդիր է առաջանում վարձակալությամբ ապրող մեր հայրենակիցների համար, որոնք ստիպված են ազատելու վաճառվող բնակարանը: Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ խնդիրների մի մասը պայմանավորված է նաև պետական կարգավորումների բացակայությամբ կամ կիսատությամբ:

«Հաշվի առնելով այս ու մի շարք այլ խնդիրներ բնակարանային ոլորտում՝ պետական նախարարը հանձնարարել է ժամանակավորապես կասեցնել բնակարանների ձեռքբերման գործընթացը Ստեփանակերտում՝ մինչև ոլորտի լրիվ կարգավորումը, լիազոր մարմնի՝ բնակարանային հարցերի կոմիտեի վերջնական ձևավորումը և առաջնային շուկայում էական առաջընթացի ապահովումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ խորհրդակցությանը քննարկվել են նաև ծրագրերի իրականացման ընթացքում վերհանված մի շարք հարցեր, որոնց լուծման նպատակով պետնախարարը տվել է կոնկրետ հանձնարարականներ։