Քաղաքապետարանը կթույլատրի՞ Մաշտոցի պուրակում կանգնեցնել «Հաց բերողի» հուշակոթողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Բոլորը

Ճարտարապետների միության շենքում, այսօր կայացավ «Հաց բերող» Արթուր Սարգսյանին նվիրված հուշակոթողի մանրակերտի ցուցադրությունը։ Մի քանի օրից լրանում է 2017 թվականի հուլիսին ոստիկանության պարեկապահակային գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին հաց տարած և Հաց բերող անունը ստացած Արթուր Սարգսյանի մահվան տարելիցը։

Օրվան ընդառաջ նրա համակիրները հանրությանը ներկայացրեցին Արթուր Սարգսյանի հիշատակին կառուցվելիք հուշակոթողի մանրակերտը՝ Հուշակոթողի հեղինակը՝ Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, նշեց, որ իրենք ցանկանում են, որպեսզի հուշակոթողը տեղադրվի Մաշտոցի պուրակում՝ Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ։
Այս հարցով քաղաքապետարանին դիմելու կապակցությամբ էլ հայտնեց, որ մանրակերտը դեռևս հանրային քննարկման փուլում է, դրա ավարտից հետո՝ մեկ շաբաթ անց, կդիմեն քաղաքապետարան։

Թարխանյանը դժվարացավ ասել, արդյոք քաղաքապետարանը կընդառաջի Հաց բերողի պատվին հուշակոթող տեղադրելու իրենց նախաձեռնությանը։ Այսօրվա ցուցադրությանը ներկա էր նաև Հաց բերողի ընկերներից՝ Գևորգ Մնացականյանը, որը նշեց՝ Արթուր Սարգսյանի արարքը կապ չունի ապստամբության հետ, նա ուղղակի քայլ է կատարել՝ հաց տանելով գնդի տարածք։

Երգահան, երաժիշտ Եղիշե Պետրոսյանն էլ առաջարկեց ամեն տարի մարտի 16-ին հաց բաժանել կարիքավորներին, այդպիսով վառ պահելով Արթուր Սարգսյանի հիշատակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան