Արցախը ՀՀ արտաքին քաղաքականության առանցքն է․ Էդուարդ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
10.08.2021 | 19:06«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին:
«Արցախը Հայաստան է և վերջ». ձեր ղեկավարի այս դիրքորոշումը հիմա է՞լ եք կիսում»,- Էդուարդ Աղաջանյանին յաս հարցն ուղղեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Էդուարդ Աղաջանյանն ընդգծեց, որ Արցախը ՀՀ արտաքին քաղաքականության առանցքն է:
«Եվ հաշվի առնելով, որ Արցախը ՀՀ արտաքին քաղաքականության առանցքն է, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը զբաղվելու է հենց Արցախի հարցերով»,- նշեց Աղաջանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: