«Շիրակ» օդանավակայանում ընթանում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ

Լուրեր

11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
Բոլորը

Սեպտեմբերից Գյումրու «Շիրակ» օդանավակայան ժամանած ուղևորները կօգտվեն ժամանման նոր  սրահից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օդանավակայանում իրականացվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ՝ կառուցվում է նոր ժամանման սրահ ու ամբողջությամբ նորոգվում է վազքուղին:

Ժամանման հին սրահը, որն ունի 400 քառակուսի մետր մակերես, բացարձակապես դուրս էր նորմերից և ուղևորների համար առաջացնում էր խնդիրներ, մինչդեռ կառուցվող նոր սրահը կունենա 870  քառակուսի մետր մակերես, որտեղ կգործի անձնագրային հսկողություն իրականացնող 8 խցիկ և կլինի ուղեբեռի փոխադրման ժապավեն, որի շնորհիվ կվերացվեն ուղևորների համար նախկինում ստեղծվող դժվարությունները։

«Նոր սրահը կունենա 1 ժամում 1 չվերթ սպասարկելու հնարավորություն, այդ թողունակությունն անհրաժեշտության դեպքում  հնարավոր կլինի եռապատկել»,- մանրամասնեց «Արմենիա» միջազգային օդանավակայանների Ինֆրաստրուկտուրաների բաժնի շինարարության ղեկավար Սևակ Թահմասյանը:

«Շիրակ» օդանավակայանի փաստացի թողունակությունը տարեկան կազմում է 250000 ուղևոր, որը կհասցվի  700000 ուղևորի:  Նոր ժամանման սրահը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերին:

Այս աշխատանքներին զուգահեռ ընթացքի մեջ են վազքուղու նորոգման աշխատանքները: Այն ունի  3220 մետր երկարություն և  45 մետր լայնություն: «Թեև  վազքուղու ասֆալտապատման ծածկույթի կյանքի միջին տևողությունը 10 տարի է, «Շիրակ» օդանավակայանի  վազքուղին  վերջին անգամ նորոգվել է 2007 թվականին՝ 14  տարի առաջ: 14  տարվա շահագործումից վազքուղու վրա առաջացել էին բազմաթիվ ճաքեր և վնասվածքներ և անհրաժեշտություն էր զգացվում վազքուղու նորոգման»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության  տեխնիկական տնօրեն Աշոտ Միրզոյանը:

Շինարարություն իրականացնելու համար հայտարարվել էր բաց մրցույթ, որի արդյունքներով շինարարական աշխատանքները իրականացնում է «Էյ ԲԻ ԲԻ» ընկերությունը: Վազքուղու համար կառուցվում է նաև նոր ջրահեռացման համակարգ:

Ըստ պայմանագրի վազքուղին նորոգվում է երեք տարվա երաշխիքային սպասարկմամբ:

«Շիրակ» օդանավակայանում իրականացրած ընդհանուր ներդրումը կազմում է մոտ 7,5 մլն ԱՄՆ դոլար, որից 1,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը ժամանման սրահի կառուցման, իսկ մնացածը վազքուղու նորոգման համար: Ներդրումներն իրականացվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961  թվականից: 2007 թ ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը  «Շիրակ» օդանավակայանին շնորհել է ԻԿԱՕ-ի առաջին կարգախմբի օդանավակայանի կարգավիճակ: