Ես էլ եմ իմ կյանքում շատ սխալվել․ Խաչատուր Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Պետք է իրար ճիշտ հասկանանք, ցանկացած մարդ սխալվում է, իր գործունեության ընթացքում սխալներ է անում: Ես էլ եմ իմ կյանքում շատ սխալվել: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» դաշինքից առաջադրված Վահե Հակոբյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Երբ որ ԶՊՄԿ-ն սեփականաշնորհվել է, չգիտեմ՝ ովքեր են եղել խորհուրդ տվողները, բայց սեփականաշնորհման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պետք է գումարը երկու տարվա ընթացքում վճարեին, 132 միլիոն դոլարի մասին է խոսքը: Այդ երկու տարվա ընթացքում 60 տոկոսը ձեռք է բերել օտարերկրացի, որը գործարանի հետ ինստիտուցիոնալ որևէ կապ չի ունեցել: Դրանից հետո ՀՀ-ն է կառավարումն իրականացրել, մեր քաղաքացիների ջանքերով է գործարանը զարգացել և տվել եկամուտներ, և այդ պարոնը կամ այդ կազմակերպությունը Հայաստանից 500 միլիոնից ավելի գումար է տարել: Ուզում եմ հասկանալ՝ իսկ չէի՞ն կարող այդ կառավարիչները այդ 500 միլիոնի տերը դառնալ, թե՞ անպայման պիտի օտարը լիներ ու Հայաստանից այդքան գումարը դուրս հանվեր, ինչո՞ւ… Հայաստանից գումարի դուրս գալը ես չեմ ընդունում»:

Մանրամասները՝ տեսանյութում: