Էնթոնի Բլինքենը հիշեցրել է Չինաստանին ու Ռուսաստանին, որ ԱՄՆ-ն չափազանց ուժեղ երկիր է

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ելույթ ունենալով Մերիլենդի համալսարանում, կոչ է արել ավելի շատ միջոցներ ներդնել ԱՄՆ ենթակառուցվածքների զարգացման մեջ։ Նրա խոսքով՝ սա անհրաժեշտ է երկրի զարգացման համար, որպեսզի աշխարհին ապացուցվի, որ ժողովրդավարությունը՝ լավագույն ճանապարհն է՝ չնայած Ռուսաստանի ու Չինաստանի այն պնդումներին, որ ԱՄՆ գտնվում է «անկման» փուլում։

«Չինաստանի և Ռուսաստանի իշխանությունները, ի թիվս այլ բաների, և՛ հրապարակային, և՛ մասնավոր կարգով ապացուցում են, որ Միացյալ Նահանգները անկում է ապրում, և ավելի լավ է ապագա կապել իրենց ավտորիտար կառավարման տեսլականի հետ, քան մեր ժողովրդավարականի հետ: Մենք կարող ենք և հիշեցնում ենք նրանց, որ դեռ չափազանց ուժեղ երկիր ենք», – ասել է նա Մերիլենդի համալսարանում:

«Մենք խոսում ենք, որ ժողովրդավարությունը լավագույն ճանապարհն է՝ ավտորիտարիզմի համեմատ։ Սակայն մի բան է այդ մասին խոսելը, այլ բան է գործնականում այն ապացուցելը»,- նշել է պետքարտուղարը։

Նա կարծում է, որ այդ փաստարկներին կարելի է դիմակայել, եթե երկրի ենթակառուցվածքներում  լուրջ ներդրումներ կատարվեն:
Բլինքենը նաև իր անհանգստությունն է հայտնել, որ դեռևս անցյալ դարավերջին Միացյալ Նահանգները առաջատար տեղ էր զբաղեցնում ենթակառուցվածքների ներդրման ոլորտում, սակայն այժմ, ինչպես նկատել է նա, իրավիճակը փոխվել է։

«Չինաստանն ամեն տարի երեք անգամ ավելի շատ է ծախսում ենթակառուցվածքներ վրա, քան ԱՄՆ-ը։ Ըստ դիվանագետի՝ ներդրումների բացակայությունը կարող է հանգեցնել այն բանին, որ ԱՄՆ կկորցնի իր մրցունակությունը։ Մասնավորապես առանց կրթության ու այլ ոլորտներում ներդրումների հնարավոր չի լինի ստեղծել բարձր վարձատրվող աշխատատեղեր ու արտերկրից ներդրումներ գրավել։

Տաթև Ֆռանգյան