Մատաղիսի գործով զորամասի հրամանատարին նոր պաշտոն են տալու, իսկ նրա զինվորների սպանությունը մինչ օրս քննում են

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանով մոտ մեկ ամիս առաջ պաշտոնից ազատվեց ՊԲ զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը։ Ըստ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի, սա արվել է կադրային նպատակահարմարությունից ելնելով։

Factor.am-ի հարցին՝ ինչ նոր պաշտոն է սպասում Միքայել Արզումանյանին, ՊԲ մամուլի քարտուղար Հասրաթյանը պատասխանեց․ «Հետևեք մամուլին, և առաջիկայում կիմանաք»։ Անիմիջապես այս պաշտոնանկությունից հետո մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ գեներալ Արզումանյանին պատրաստվում են բերել Հայաստան և նշանակել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում, Մովսես Հակոբյանի փոխարեն։ ՊԲ մեր հավաստի աղբյուրը, սակայն, վստահեցնում է, որ սա այնքան էլ իրատեսական չէ։

«Արզումանյանը մի աստիճան ցածր է, գեներալ-գնդապետ պետք է լինի։ Մինչև գնդապետ դառնալը, դեռ լեյտենանտ պետք է դառնա, իսկ լեյտենանտներ շատ են», – նշեց մեր աղբյուրը։

Գեներալ Միքայել Արզումանյանը 19 տարեկանից բանակում է, 22 տարեկանից տարբեր ստորաբաժանումներ է ղեկավարել, վաշտի հրամանատարից մինչև դիվիզիայի հրամանատար։ Արզումանյանի կենսագրության ոչ պակաս հիշարժան փաստ է նրա առնչությունը 2003 թվականին Մարտակերտի զորամասերից մեկում տեղի ունեցած արյունալի դեպքերին, որոնք հայտնի են որպես Մատաղիսի գործ։

Բանն այն է, որ Միքայել Արզումանյանը 2000 թվականից մինչև 2004 թվականը այն զորամասի հրամանատարն էր, որտեղ կատարվել է զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի մինչ օրս չբացահայտված սպանությունը։

2000-2004 թվականները Միքայել Արզումանյանի պաշտոնական կենսագրությունում, որպես կանոն, հստակ չեն նշվում։

Հիշեցնենք, որ զինծառայողները 2003թ. դեկտեմբերի 24-ին դուրս էին եկել զորամասի տարածքից, իսկ 5 օր անց՝ 2004 թվականի հունվարի 9-ին, նրանց խոշտանգված մարմինները հայտնաբերել էին Մատաղիսի ջրանցքում։ Միքայել Արզումանյանը դեպքերից կարճ ժամանակ անց երկու տարով հեռացավ Հայաստանից՝ ռազմական ակադեմիայում սովորելու, իսկ վերադառնալուց հետո նա նշանակվեց դիվիզիայի հրամանատար։

Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ սպանության հետքը տանում է դեպի զորամասի հրամկազմ, անուններ էին նշվում։ Գործի նյութերով, սակայն, սա չէր հաստատվում։ Նախաքննության մարմինը ընդհանրապես չէր դիտարկում այս վարկածը։ Մատաղիսի գործի քննությունը ընդմիջումներով շարունակվում է և մինչ օրս չի բացահայտվել։

Սյուզան Սիմոնյան