Պետք է տանկերով գային Երևանի կենտրոն, ավտոմատներով կրակեի՞ն, դուք էլ նայեիք. Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին ուղղված քննադատությունները տեղին չի համարում:

Խորհրդարանում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում Արփինե Դավոյանը նշեց, որ քննադատողների մեծ մասը տեղյակ չէ, թե Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովն ամբողջ կազմով և Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ ինչ գործունեությամբ է զբաղվել անցած 2.5 տարվա ընթացքում:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի երեկվա ելույթին՝ Դավոյանը նշեց. «Սեյրան Օհանյանը նշեց, որ պատերազմի ժամանակ քաոս և խառնաշփոթ էր ստեղծվել։ Պարո՛ն Օհանյան, այդ քաոսը ու խառնաշփոթը ստեղծված էր նաև որոշ մարդկանց ուղղորդված հրապարակումների շնորհիվ, դուք շատ լավ գիտեք, որովհետև դուք, որպես բանակին մոտ կանգնած մարդ, շատ լավ տեղյակ եք եղել, թե ներսում ինչ է կատարվել, դրսում ինչ է կատարվել։

Դուք անընդհատ ասում եք՝ ինքնաքննադատություն չկա։ Այս Խորհրդարանում և Կառավարությունում այնքան ինքնաքննադատություն կա իրականում, որ չի եղել երբեք Հայաստանի ոչ մի Կառավարությունում։ Մենք բազմաթիվ անգամ նշել ենք մեր սխալների մասին…

Շեշտում եք, որ չի կարելի ասել՝ փայլուն գնահատական ենք տալիս օրինակ՝ COVID-19-ի դեմ պայքարին, ասում եք, որ գնահատականները լինում են՝ վատ, լավ և բավարար։ Կուզեի, որ նման գնահատականներ տայիք այս պատերազմի ժամանակ իրենց մասնակցությունն ունեցած մարդկանց։ Կուզեի, որ ձեր սանդղակով գնահատական տայիք նաև մարտական գործողություններին մասնակցած ձեր որդուն։

Ասում եք, որ ԶՈՒ-երի ղեկավարության երիտասարդացրել ենք։ Վիգեն Սարգսյանին մենք չէինք նշանակել, դուք էիք նշանակել, ամենաերիտասարդ ՊՆ նախարարին։

Ուտելիքների մասին եք խոսում, բայց մեր գործընկերները փաստել են, թե բանակում ինչպիսի սնունդ է եղել»:

«Մեր գործընկերներից մեկը, երբ ԳՇ-ն հայտարարության մասին խոսք եղավ, ասաց՝ շնորհակալ պիտի լինեք ԳՇ ղեկավարությանը, որ հայտարարությամբ  սահմանափակվեցին: Այսինքն՝ դա ի՞նչ է նշանակում, պետք է Մարտի 1-ի իրավիճակը ստեղծվե՞ր Երևանում, պետք է ավտոմատներով կրակեին ու տանկերով գային Երևանի կենտրո՞ն, գային կառավարաան շենքեր գրավեի՞ն, դուք էլ նայեիք ու ասեիք՝ լավ է, ամեն ինչ մեր պլաններով է գնում»,- հարցադրումներ արեց Արփի Դավոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: