Զայրացած ու անօգնական մարդիկ դիմում են սոցիալական մեդիային․ Թուրքիայում «հրդեհ» է նաև սոցիալական ցանցերում

Լուրեր

19.11.2024 | 12:36
Փաշինյանից «sms» չեմ ստացել, մենք հերթական ընտրություններին ենք պատրաստվում. Փամբուխչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 12:28
Փաշինյանի նոր կերպարը․ վարչապետը փոխել է ֆեյսբուքյան էջի գլխավոր լուսանկարն ու ետնանկարը
19.11.2024 | 12:19
Բաքուն արձագանքել է ԵԽ-ի՝ ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի համար պայմաններ ստեղծելու կոչին
19.11.2024 | 12:16
Մեզ հաջողվել է առաջին անգամ ոլորտում գրանցել գիտաշխատողների թվի ավելացում․ ԿԳՄՍ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 12:07
Հաագայի դատարանը ժամանակ է տվել Երևանին ու Բաքվին, Թբիլիսիում ուժի գործադրմամբ ցրել են ցույցը․ ԼՈՒՐԵՐ
19.11.2024 | 12:05
Սահմանեք ավելի ճոխ՝ 2000 դրամանոց սակագին, երևանցիներին էլ ասեք՝ զեղչ եք անում․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 11:56
Պիտի տեսնենք` ինչ ստորագրություններ է հավաքել. Փամբուխչյանը` Մարությանի նախաձեռնության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 11:45
Հայտնաբերվել է 7 հետախուզվող
19.11.2024 | 11:33
Երևանի ավագանին նոր անդամ ունի
19.11.2024 | 11:25
Թբիլիսիում ընդդիմությունը պատրաստվում է վերսկսել բողոքի ցույցերը դրանք ցրելուց հետո
19.11.2024 | 11:19
Նախադրյալ չկա մտածելու, որ տոմսային համակարգը պատրաստ չի լինելու հունվարի 1-ին․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 11:18
«Գիտության և տեխնոլոգիայի դերը ՀՀ անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում». ՈՒՂԻՂ
19.11.2024 | 11:08
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի պետնախարարին
19.11.2024 | 11:05
Հարկային օրենսգրքում լրացումների և փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ
19.11.2024 | 11:02
Անվտանգության ուժերը Թբիլիսիում ցրել են ցուցարարներին. բախումներ են գրանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան անցյալ շաբաթվանից կրակի մեջ է։ Թուրք լրագրող Քենան Բեհզաթ Շարփն Duvar-ում հրապարակված հոդվածում գրում է, թե ինչ տրամադրություններ են իշխում թուրք հասարակության մեջ ու սոցիալական ցանցերում։
Նա նշում է, որ չնայած հրդեհների մեծ մասը մարվել է, մարդիկ չեն հանգստանում, բուռն քննարկումներ են, թե ինչ եղավ Թուրքիայի հրդեհաշիջող ինքնաթիռի հետ, և ինչու էր կառավարության պատասխանն այդքան դանդաղ։

«Այս աղետի ֆոնին՝ զայրացած ու անօգնական մարդիկ դիմել են սոցիալական մեդիային։ Այնուամենայիվ, սոցիալական մեդիան ավելի է մեր զայրույթն ու անօգնականությունը մեծացնում»,- գրում է Շարփը՝ նշելով, որ սոցիալական ցանցերը լի են այնպիսի պատմություններով, որոնք թվում է՝ ստեղծված են, որ մարդիկ իրենց գլուխը կորցնեն։

Հեղինակը գրում է, որ երբ Թուրքիայում սկսվեցին հրդեհները և՛ իշխող Արդարություն ու զարգացում կուսակցության, և՛ գլխավոր ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համակիրները սկսեցին լուրեր տարածել, որ այդ ամենը ահաբեկչության հետևանք է, որ, գուցե, պատվիրված է Հունաստանի կողմից։ Իշխանամետ սյունակագիրներն ու որոշ քաղաքական գործիչներ էլ նույնիսկ տարածեցին դավադրական տեսություններ։
«Հեշտ է հասկանալ դավադրությունների տեսությունների գրավչությունը։ Նրանք տալիս են այն հիմնական նարատիվները, որոնք կարող են հեշտ բացատրություն առաջարկել գոյություն ունեցող ամեն ինչի համար։ Մենք ապրում ենք մարտահրավերներով լի պատմական ժամանակաշրջանում, որտեղ թվում է՝ ամբողջ աշխարհը կարծես մեզ վրա փլվում է։ Մարդիկ նախընտրում են հեշտ պատասխաններ այս ծիծաղելի բացատրություններով»,- գրում է լրագրողը։

Նա անդրադառնում է նաև Թուրքիայի հրդեհնրին երկրի հայտնի դեմքերի արձագանքին սոցիական ցանցերում։ Օրինակ՝ փոփ Երգչուհի Նիլյուֆերը թվիթերում քննադատել է օգտատերերի՝ հրդեհները մարելու միջազգային օգնության խնդրանքները։

«Աշխարհի առջև Թուրքիան նման ողորմելի վիճակի մեջ դնելը վնասում է իմ հայրենասիրական տրամադրությունները»,-Նիլյուֆերի այս հայտարարությունից ընդամենը մեկ ցատկ է բաժանում դեպի նախագահականի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունի հայտարարություն, որ, այսպես ասած, այդ արշավը սկսվել է դրսից մեկ կենտրոնից գաղափարական նպատակներով ՝ պետությունը թուլացնելու և պետության և ազգի միասնությունը թուլացնելու համար»,- գրում է Շարփը՝ նշելով,որ դրանից հետո #HelpTurkey հեշթեգին սկսեցին հակազդել #StrongTurkey հեշթեգըով։

«Այս երկրում, նույնիսկ հրդեհները մարելու հարցն է քաղաքական գծերով բևեռացված»,- գրում է թուրք լրագրողը։

Նա նշում է, որ օգնություն խնդրելը երկրի թուլության հետ կապելը աբսուրդ է։ Երբ Ավստրալիայում անցյալ տարի անտառային հրդեհներն էին, ամբողջ աշխարհն էր ձգտում ուշադրություն հրավիրել այդ ողբերգության վրա։

Հեղինակը նշում է, որ սոցիալական մեդիայի այս թունավոր միջավայրի պատճառն այն է, որ շատերն ուղղակի չեն կարողանում արտահայտել իրենց զայրույթը՝ հիշեցնելով, որ միայն 2020թ-ին ավելի քան 10 000 մարդ է դատապարտվել «նախագահին վիրավորելու համար»։

Էմմա Չոբանյան