Խնդրում եմ ձեզ չօգտագործել «կապիտուլյացիա» տերմինը․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

Հայաստանը կապիտուլյացիայի չի ենթարկվել, չի հանձնվել: ԱԺ այսօրվա նիստում իր ելույթում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Այս ամբիոնից արդեն որերորդ անգամ հնչում է «կապիտուլյացիա» բառը։ Ինձ համար շատ զարմանալի է այս բառի կիրառումը։ Ես կուզեի պարզաբանենք, որովհետև կարծում եմ, որ «կապիտուլյացիա» բառը սխալ տերմին է, երբ նկարագրվում է 44-օրյա պատերազմի ավարտը կամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ «Կապիտուլյացիա» տերմինն ըստ էության նշանակում է անձնատուր լինել կամ հանձնվել։ Այն կարող է ենթադրել տարբեր բաներ, օրինակ՝ բոլոր տեսակի զինված ուժերի հանձնումից թշնամուն մինչև պետության գոյության դադարեցում, պետության օկուպացիա։

Համաձայնեք, որ Հայաստանի հետ դա տեղի չի ունեցել։ Հայաստանը 44-օրյա պատերազմի ավարտին չի հանձնվել, Արցախը չի հանձնվել, անձնատուր չի եղել, ՀՀ Զինված ուժերը կամ Արցախի ՊԲ-ն չեն դադարել գոյություն ունենալուց, չեն հանձնվել թշնամուն, կապիտուլյացիա տեղի չի ունեցել…

Տեղի է ունեցել պարտություն, և այդ պատության աչքերի մեջ պետք է նայել, պետք է առերեսվել այն փաստի հետ, որ մենք ունեցել ենք հսկայական մարդկային ու տարածքային զոհեր։ Բայց սա չի նշանակում, որ մենք ինքներս պետք է նսեմացնենք մեր պետությունը, որովհետև եթե ասում ենք, որ տեղի է ունեցել կապիտուլյացիա, դա նշանակում է, որ Հայաստանը հանձնվել է»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմադիրները Հայաստանի ղեկավարին համեմատում են Հիտլերի կամ Թալեաթի հետ։ «Սիրելի՛ գործընկերներ, գուցե մի օր թուրք-ադրբեջանական տանդեմին համեմատեք Հիտլերի կամ Թալեաթի հետ։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ դուք ընդդիմադիր եք, բայց եկեք չմոռանանք, որ որոշ դեպքերում դա վերածվում է սեփական երկրին ուղղված մեղադրանքի։ Եթե պատերազմի ժամանակ երկրի ղեկավար եղած անձին նմանեցնում ես մարդկության դեմ հանցագործություններ գործած անձանց հետ, դու քո երկիրն ես դրա մեջ մեղադրում անուղղակիորեն։ Խնդրում եմ, քննադատեք մեզ, բայց մի՛ մաքրագործեք մեզ վրա հարձակված հակառակորդին։ Մեր նախկին ղեկավարներից ոմանք վերջին հարցազրույցներում այնպիսի տպավորություն էին ստեղծում, որ Հայաստանն է հրահրել պատերազմ, Հայաստանն է հարձակվել ու ռազմական հանցագործություններ իրականացրել»,- նշեց Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: