Կա՛մ ձեր գործընկերները ստում են, կա՛մ խմբային պատասխանատվություն եք կիսում․ Հայկ Մամիջանյան

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

«Դուք պնդում եք, որ երբեք չի կարող Ազգային ժողովը լուսանցքում հայտնվել, բայց ձեր գործընկերներից շատ-շատերն ասել են, որ տեղյակ չեն եղել նոյեմբերի 9-ի փաստաթղթից, ավելին՝ նաև հունվարի 11-ի փաստաթղթի վերաբերյալ տեղեկություն չունեն»,- ԱԺ նիստում այս մասին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ դիմելով Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին:

«Երկու տարբերակ կա, կա՛մ ձեր գործընկերները, որոնք ասում էին, որ կապ չունեն այդ փաստաթղթի հետ, ստում են, կա՛մ բոլորդ խմբային պատասխանատվություն եք կիսում այդ պատասխանատվություն, եկեք հասկանանք ով է կրում  քաղաքական պատասխանատվություն»,- նշեց Մամիջանյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաև պաշտպանության նախարարի՝ օրերս համացանցով տարածվող հայտարարությանը։ «Վերջերս տելեգրամյան ալիքներով ձեր իշխանական քարոզչամեքենան «սլիվ» էր տվել, որ նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը հրաման էր տվել՝ մի մետր էլ առաջ գան, կրակե՛ք։ Մի հատ ինձ կասե՞ք՝ էդ երբ էր դրա հակառակ հրամանը եղել։ Պաշտպանության նախարարը պիտի հրաման տա՞, որ մի մետր էլ առաջ գան, կրակեք։

Ուրեմն ընդունեք, որ կա՛մ այն տեղեկատվությունը, որի մասին մենք խոսել ենք, որ եղել է հրաման չկրակելու, համապատասխանում է իրականությանը, կա՛մ էլ պաշտպանության նորանշանակ նախարարը տարրական հրամաններ է տալիս, որոնք բխում են կանոնագրքերից»,- նշեց Մամիջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: