Հետաքրքրվե՞լ եք, թե ինչու հոկտեմբերի 19-ին պատերազմը չկանգնեցվեց․ Մանուկյանը՝ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

«Եթե Ալեն Սիմոնյանը ծառայության ընթացքում սոված ու ծարավ է մնացել, ապա մեղավորը ձեր խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն է եղել»,- այս մասին Ազգային ժողովում դիմելով  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, որ 2000-2002 թվականներին իր ծառայության ընթացքում հացի և ջրի կարիք է ունեցել, սոված և ծարավ է մնացել։ Ձեր քաղաքական առաջնորդն էլ հայտարարում էր, որ մինչև իշխանությանը գալը, բանակում անգամ ներքնաշորի խնդիր է եղել, արդյոք այս հարցերը բարձրացրե՞լ եք Պաշտպանության հանձնաժողովում, հետաքրքվե՞լ եք՝ ինչպե՞ս է ստացվել, որ Ալեն Սիմոնյանի ծառայության տարիներին Պաշտպանության փոխնախարար, թիկունքի պետ, բանակին հացով, ջրով, ներքնաշորով ապահովելու անմիջական պատասխանատու Գագիկ Մելքոնյանը հայտնվել է ձեր ցուցակում, դարձել է պատգամավոր։ Եթե Ալեն Սիմոնյանը սոված ու ծարավ է մնացել, ստացվում է, որ մեղավորը Գագիկ Մելքոնյանն է»,- ասաց Արեգնազ Մանուկյանը։

Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ Ալեն Սիմոնյանի տեսակետը կիսել են շատ ընտանիքներ. «Այդ ժամանակ շատ ծնողներ տուլիկներ էին ուղարկում։ Բանակում հիմա բազմազանություն կա սննդի մեջ։ Պետք է լինի որոշակի բազմազանություն, որպեսզի որևէ մեկի աչքը մնա։ Կարծում եմ՝ նման խնդիրների լուծմամբ պետք է ուրախանալ, ոչ թե ասել՝ Ալեն Սիմոնյանի հնչեցրած տեսակետը պահպանվե՞լ է, Գագիկ Մելքոնյանն ինչքան մասնակցություն ունի նախկին սննդակարգի ձևավորման մեջ։ Գագիկ Մելքոնյանին մեղադրելուց առաջ կարող եք մեղադրել նաև Սեյրան Օհանյանին։ Գուցե այդ ժամանակ հնարավորություններն այդպիսին են եղել»։

Արեգնազ Մանուկյանն արձագանքեց, նշելով, որ ինքը մեղադրանք չի հնչեցրել. «Ես ոչ թե մեղադրանք հնչեցրի, այլ մեջբերեցի Ալեն Սիմոնյանի խոսքերը և ասացի, որ եթե այդպես է եղել, ապա մեղավոր է Գագիկ Մելքոնյանը։ Ձեր ասած տուլիկները հիմա էլ են ծնողներն ուղարկում»։

«Պաշտպանության հանձնաժողովում դուք հարց բարձարցրե՞լ եք, թե  ինչո՞ւ են գնվել չօգտագործվող ՍՈՒ-եր, ինչո՞ւ էր ասվում, որ օդը փակ է, բայց պարզվեց, որ պաշտպանված չէ, հետաքրքրվե՞լ եք՝ ինչո՞ւ հոկտեմբերի 19-ին պատերազմը չկանգնեցվեց, ինչո՞ւ նոյեմբերի 9-ից հետո թշնամուն հողեր հանձնվեցին։ Որքանո՞վ է օբյեկտիվ, որ այդքանից հետո դուք հավակնում եք նույն այդ պաշտոնը ստանձնել»։

«Եթե դուք մեղադրում եք Գագիկ Մելքոնյանի վատ աշխատանքը, պետք է նույն կերպ մեղադրեք Սեյրան Օհանյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի վատ աշխատանքը, որովհետև այդ ժամանակ ուժային կառույցները ղեկավարում էին իրենք»,- իր արձագանքում նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: