Ի՞նչ է դրված բանակցությունների սեղանին և ովքեր են բանակցողները․ Գրիգորյանը՝ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

«Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունից հետո Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ և ծավալապաշտական քաղաքականությունը, որի փաստն այն է, որ այսօր ՀՀ սուվերեն տարածքում, մասնավորապես, Սյունիքում և Գեղարքունիքում տեղակայված են ադրբեջանական զորքեր»,-ԱԺ նիստում այս մասին բարձրաձայնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Նման ագրեսիայից հետո, որը տեղի է ունեցել հուլիսի 28-ին, պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է՝ հակառակորդը Մոսկվայում նախատեսված բանակցություններից առաջ նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա։ Խնդրում եմ շատ հստակ մեզ ասել՝ ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պաշտպանության նախարարությունն է նման հաղորդագրություն տարածում, կարո՞ղ ենք ասել, որ ՊՆ մակարդակներով հանդիպում է նախատեսված եղել, թե՞ ավելի բարձր մակարդակով բանակցությունների մասին է գնում խոսքը։ Եվ որ ամենակարևորն է՝ ի՞նչ է դրված բանակցությունների սեղանին»,- հեատքրքրվեց Գրիգորյանը:

Ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Մոսկվայում մեր ռազմավարական գործընկերոջ պաշտպանական գերատեսչության հետ քննարկվել են այդ սահմանային իրավիճակներում հնարավոր զարգացումները կանխելը։ Թե այս պահի դրությամբ ուր են հասել, մեր և ՌԴ զինված ուժերի միջև ինչ պայմանավորվածություններ են հաստատվել, ես կդժվարանամ ասել։ Բայց դա ի վնաս Հայաստանի Հանրապետության երբեք չի կարող լինել։ Ամեն ինչ կախված է այդ զարգացումների մեջ մենք մեր կորցրած հնարավորութուններն ինչքան արագ կարող են վերականգնել՝ զինված ուժերի մասով»։

Մանրամասները՝ տեսանյութում: