Ջերմոցային գազերի շարունակական արտանետումները կարող են մեկ տասնամյակում խախտել ջերմաստիճանի առանցքային սահմանը․ ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

Մարդկության վնասակար ազդեցությունը կլիմայի վրա փաստ է, ասված է ՄԱԿ-ի գիտնականների այս ուղենշային հետազոտության մեջ, գրում է BBC-ն:

Զեկույցում ասվում է, որ գազերի շարունակական արտանետումները կարող են նաև մեկ տասնամյակում խախտել ջերմաստիճանի առանցքային սահմանը:

Հեղինակները նաև ցույց են տալիս, որ այս դարավերջին ծովի մակարդակի բարձրացումը, որը մոտենում է 2 մետրի, «չի կարելի բացառել»:

Սակայն հույս կա, որ ջերմոցային գազերի արտանետումների խոր կրճատումները կարող են կայունացնել ջերմաստիճանի բարձրացումը:

Կլիմայի փոփոխության միջկառավարական խորհրդի (IPCC) այս սթափ գնահատականը ներկայացված է 42 էջանոց փաստաթղթում, որը հայտնի է որպես «Ամփոփագիր քաղաքականություն մշակողների համար»:

Դրան կհաջորդեն մի շարք զեկույցներ, որոնք կհրապարակվեն առաջիկա ամիսների ընթացքում և կդառնան կլիմայի փոփոխության վերաբերյալ առաջին խոշոր գիտական ակնարկը 2013 թվականից ի վեր: Այն հրապարակվել է Գլազգոյում կայանալիք կլիմայի փոփոխությունների վերաբերյալ առանցքային գագաթնաժողովից երեք ամիս առաջ, որը հայտնի է որպես COP26:

«Այսօրվա «IPCC աշխատանքային խմբի զեկույց 1-ը» կարմիր ծածկագիր է մարդկության համար»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Եթե մենք հիմա միավորենք ուժերը, մենք կարող ենք կանխել կլիմայական աղետը: Բայց, ինչպես պարզ է դառնում այսօրվա զեկույցից, մենք ո՛չ հապաղելու ժամանակ ունենք, ո՛չ էլ արդարացումների տեղ: Հույսս դնում եմ պետությունների ղեկավարների և շահագրգիռ բոլոր կողմերի վրա` COP26- ի հաջողությունը ապահովելու համար »,- ասել է Գուտերեշը:

Տաթև Ֆռանգյան