Զարմանալի է Ձեր կողմից անուղղակի գովեստի խոսքեր լսել իմ հանդեպ․ Վարդանյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

24.08.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.08.2026 | 09:30
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականը մեկ մեդալ է նվաճել ԱԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 22:08
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են․ ՔԿ
23.08.2026 | 21:47
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
Բոլորը

Խորհրդարանում քննարկվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուն Վլադիմիր Վարդանյանն է, ով նախորդ գումարման խորհրդարանում ևս այդ պաշտոնն էր զբաղեցնում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պաշտոն զբաղեցնելու խնդրին` պնդելով, որ գործող իշխանությունները դատապարտում էին այդ երևույթը, սակայն որդեգրեցին այն:

Մանուկյանի խոսքով՝ նախկին նախարար, այժմ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի բանակային ընկերներին կարելի է տարբեր պաշտոններում տեսնել:

Մանուկյանն ընթերցեց Վարդանյանի կենսագրությունից հատվածներ` նկատելով, որ նա 2003-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել և ապա նշանակվել ՍԴ աշխատակազմի ղեկավար:

Մանուկյանի դիտարկմամբ` ի տարբերություն Վարդանյանի կարիերայի, գերատեսչություններրի գլխավոր քարտուղարներ են նշանակվում պատահական մարդիկ: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք հանրային պաշտոնը չի հեղինակազրկվել:

Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց. « Հանրային ու քաղաքացիական ծառայությունում պրոֆեսիոնալիզմը կարևոր է, սակայն պետք է հասկանալ` որտեղ է ավարտվում հանրային ծառայությունը և որտեղ սկսվում քաղաքական պաշտոնների նշանակումը:

Զարմանալի է Ձեր կողմից անուղղակի գովեստի խոսքեր լսել իմ հանդեպ:
Այո՛, ես անցել եմ բոլոր ճանապարհները, գլխավոր մասնագետից սկսել եմ ու դարձել ՍԴ աշխատակազմի ղեկավար և հպարտանում եմ, որ երբեք «վերելակ» չեմ օգտագործել»,- նշեց Վարդանյանը՝ նաև կարծիք հայտնելով, որ եթե անձն ի վիճակի է հանրային պաշտոնում արդյունավետ ծառայել, երբ մի ոլորտից տեղափոխված մարդը կարող է ավելի արդյունավետ գործել, ուստի դեմ չէ նրա նշանակմանը:

Մանրամասները՝ տեսանյութում: