Թալինի մոտ ՃՏՊ-ն տեղի է ունեցել ՌԴ ռազմակայանի զինծառայողների մասնակցությամբ

Լուրեր

19.05.2026 | 14:00
230 մլն դրամ շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Արման Բաբաջանյանը
19.05.2026 | 13:51
Սի Ցզինպինը Թրամփին ասել է, որ Պուտինը «կարող է զղջալ Ուկրաինա ներխուժելու համար». FT
19.05.2026 | 13:43
Շատ լավ հասկանում ենք, ՌԴ-ից չէ որ պետք է ասեն՝ ԵՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:37
70 մլն դրամ փոխառություն, 2 առանձնատուն․ ինչ է հայտարարագրել ԴՕԿ-ի առաջին համարը
19.05.2026 | 13:32
ՌԴ-ում միջուկային ուժերի զորավարժություններ կանցկացվեն՝ ավելի քան 64,000 անձնակազմի մասնակցությամբ
19.05.2026 | 13:26
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Գյումրի-Երեւան ավտոճանապարհին, Թալինի մոտ օգոստոսի 8-ի ժամը 7:00-ի սահմաններում, Գյումրի-Երեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողների մասնակցությամբ: Նախնական տվյալներով ՝ անձնական ավտոմեքենան վարելիս պայմանագրային զինծառայողը չի կարողացել կառավարել մեքենան եւ թույլ է տվել տրանսպորտային միջոցի շրջվելը խրամառու:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել էՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ստացած վնասվածքներից պայմանագրային մեկ զինծառայող տեղում մահացել է: Վթարի ժամանակ ավտոմեքենայում գտնվող պայմանագրային զինծառայողներից 4-ին միջին ծանրության վնասվածքներով օպերատիվ կերպով տեղափոխել են բժշկական հաստատություն, որտեղ նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ ամբողջ բուժօգնությունը: Դեպքի առթիվ զորամասի հրամանատարությունն իրավապահ մարմինների հետ համատեղ կատարում է քննություն:

Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել էր, որ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 8-ին, ժամը 06:23-ին ահազանգ է ստացել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բետոնե արգելապատնեշին, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, մեկ տուժած ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Թալին քաղաքի ԲԿ: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել երկու քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Թալին քաղաքի բժշկական կենտրոն:

Փրկարարները ավտոմեքենայի տակից դուրս են բերել մեկ քաղաքացու դի և մոտեցրել շտապօգնության ավտմեքենային: