Իշխանությունները որդեգրել են փակ աշխատանք, ու լրագրողների առջև դռներն իսկապես փակվում են. Աշոտ Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
Բոլորը

«Ես մի մեկնաբանության հանդիպեցի, որում ասվում էր, իբր, լրագրողներն այնտեղ էթիկայի նորմեր են խախտել: Ես կուզեի հանդիպել այդ անձնավորությանը և հարցնեի, թե էթիկայի ո՞ր նորմն է խախտվել».- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը՝ խոսելով  Երևանի քաղաքապետարանում   լրագրողների գործունեությունը խոչընդոտելու  վերջին  միջադեպի մասին:

«Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ լրագրողական հանրությունը պառակտված է, ու ես սա ափսոսանքով եմ ասում,- նկատեց  Մելիքյանը՝ հավելելով․- այս ամենը տանում է դեպի փակուղի և էստեղ ոչ միայն լրագրողական հանրությունը պետք է իր վճռական խոսքն ասեր, այլև հասարակությունն առհասարակ, որովհետև սա հենց հասարակության տեղեկացվածության համար է առաջին հերթին  վտանգ պարունակում»:

Մելիքյանն անդրադարձավ նաեւ կառավարության նիստերը դռնփակ դարձնելու եւ լրագրողների գործունեությունը բարդացնող վերջին շրջանի մտահոգիչ միտումներին․«Իշխանությունները որդեգրել են փակ աշխատանք, լրագրողների առջև դռները իսկապես փակվում են: Եվ այս պայմաններում ես ուղղակի չեմ հասկանա, եթե որևէ հրապարակման առումով իշխանություններն ասեն, որ ստույգ փաստերի հիման վրա չի պատրաստվել այս կամ այն նյութը, որովհետև եթե պետք է ստույգ փաստերը հավաքելու դեմ դռները փակվեն, բնական է,  որ լրագրողներին այլ բան չի մնում, քան ասեկոսեներ, այստեղից-այնտեղից հավաքված նյութեր ներկայացնելը»:

Մանրամասները՝ տեսանյութում: