ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն օգոստոսի 9-ին կայցելի Հայաստան
Քաղաքականություն
08.08.2021 | 13:31Օգոստոսի 9-10-ը Հայաստանում է գտնվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետի, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ, ինչպես նաև այց ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ: