Շինարարությունը երկրի տնտեսության զարգացումն ապահովող առաջատար ճյուղերից է․ Սուրեն Պապիկյանի շնորհավորանքը Շինարարի օրվա առթիվ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան հրապարակմամբ շնորհավորել է շինարարներին իրենց օրվա առթիվ։ Նրա ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Սիրելի´ շինարարներ,

Շինարարի օրվա կապակցությամբ իմ շնորհավորանքն ու երախտագիտությունն եմ հղում մեր երկրի բոլոր շինարարներին՝ այս դժվարին, բայց պատվաբեր աշխատանքի համար:

Հայ շինարարի վարպետությունը, արարելու ուրույն միտքն ու ոճը պատմության ընթացքում կերտել են զարմանահրաշ տաճարներ, պաշտպանական ամրություններ, կամուրջներ, ճանապարհներ, կենսական նշանակության կառույցներ, համալիրներ ու շեներ, որոնց թվում՝ մեր ինքնությունը վկայող և աշխարհում մեր ազգայինը ճանաչելի դարձնող բացառիկ գլուխգործոցներ և ճարտարապետական հորինվածքներ:

Այսօր էլ շինարարությունը երկրի տնտեսության զարգացումն ապահովող առաջատար ճյուղերից մեկն է, որի համար կարևորում և բարձր ենք գնահատում շինարարի ստեղծագործ միտքն ու քրտնաջան աշխատանքը:

Նկատի ունենալով, որ Կառավարության կողմից նախաձեռնած ճանապարհաշինության, դպրոցաշինության, ջրամբարաշինության և այլ օբյեկտների շինարարական ծավալներն առաջիկայում աննախադեպ ընդլայնվելու են՝ վստահ եմ, որ Ձեր ամենօրյա աշխատանքի և նվիրումի շնորհիվ այդ աշխատանքներն իրականացվելու են անհրաժեշտ ժամկետներում, լավագույն որակներով և ապահովելու են բարձր հուսալիություն:

Հուսով եմ նաև, որ առաջիկայում կունենանք շինարարական մշակույթի, կրթական և գիտատեխնիկական զգալի առաջընթաց, նորագույն տեխնոլոգիաների ներդրման ու կիրառության ընդլայնում:
Կրկին շնորհավորելով բոլոր շինարարներին՝ մաղթում եմ անկոտրում կամք, բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ մեր Հայրենիքի շենացման, կենսագործունեության համար առողջ, անվտանգ, մատչելի և հարմարավետ քաղաքաշինական միջավայրի կայացման»: